EN
>

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

«Հաղորդակցման գործիքները. Հակագենդերային հռետորաբանության դեմ պայքար» դասընթացին մասնակցության հայտ

“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021թ.ի հոկտեմբերի 1-ից 5-ը կազմակերպում է «հաղորդակցման գործիքները. Հակագենդերային հռետորաբանության դեմ պայքար» դասընթաց Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամների համար։

Դասընթացի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները․

Արդյունավետ հաղորդակցման սկզբունքներ։

Քարոզարշավներ անելու հմտություններ։

Հաղորդակցման էթիկա։

Շահերի պաշտպանություն։

Համայնքային մոբիլիզացիա։

Համայնքային անվտանգություն։

Ինչպես աշխատել լրատվամիջոցների հետ։

Վստահելի և ուժեղ հարաբերությունների ստեղծում։

 

Դասընթացի նպատակն է խթանել մասնակիցների ներգրվածության մակարդակը ադվոկացիոն ծրագրեր իրականացնելու հարցում’ հակագենդերային հռետորաբանության դեմ պայքարելու համար։

Սեմինարին կարող են մասնակցել

ՀՀ -ում բնակվող 18 տարեկանը լրացած Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամները։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հուգում է “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 29-ը Երևանի ժամանակով 23։59 ներառյալ։

Սեմինարը կանցկացվի ՀՀ հանգստյան գոտիներից մեկում, որի մասին տեղեկություն կստանան միայն ընտրված մասնակիցները։

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ սեպտեմբերի 29-ը ներառյալ։

 

Հարգանքներով՝

“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական և անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն եւ այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով եւ  ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովվման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար եւ չեն կիսվելու երրորդ անձնաց հետ։”Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները ներառյալ համացանցից  միջոցառման ավարտից հետո ողջամիտ ժամկետներում։

 

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 10 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com  

Աշխատանքային ժամեր՝ 11:00-18:30

Կայք՝ http://rightsidengo.com/

 

Սեպտեմբերի 7, 2021 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին