EN
>

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍԹՈՐԻԹԵԼԻՆԳ ՀԱՆՈՒՆ ԼԳԲՏԻՔ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

Սույն թվականի հունվար ամսից «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մեկնարկել է «Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ հավասարության» ծրագիրը, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնկացում են 12 Տրանս ԼԳԲԻՔ երիտասարդ ակտիվիստներ, որոնց համակարգում է կոմիքսների, պատմվածքների և վիզուալ արվեստի ոլորտում փորձ ունեցող արվեստագետ Միլենա Ադամյանը, ով մասնակիցներին օգնում է գտնել իրենց յուրահատուկ ձայնը և հեշտությամբ արտահայտել իրենց գաղափարները։ 

Ծրագրի առաջին փուլում՝  2024 թվականի հունվարի 20-23-ին իրականացված հանդիպումների ընթացքում, Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստները մասնակցեցին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների և սթորիթելինգի հմտությունների վերաբերյալ դասընթացին, որի շրջանակում քնարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ
  • Գենդերային հավասարություն
  • Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ
  • Ի՞նչ է սթորիթելինգը 
  • Մարդու իրավունքների խթանում սթորիթելինգի միջոցով
  • Արվեստ և ակտիվիզմ 
  • Ինչպե՞ս ներկայացնել անձնական պատմությունները
  • Ինչպե՞ս փոփոխել ԼԳԲՏԻՔ անձանց վերաբերյալ պատկերացումները սթորիթելինգի միջոցով
  • Պատկերների օգտագործումը սթորիթելինգում
  • Ժամանակակից արվեստ
  • Կոլաժ, գրաֆիկա, լուսանկար, կոմիքս:

«Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ հավասարության» դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան համապարփակ գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների և սթորիթելինգի միջոցով մարդու իրավունքների խթանման վերաբերյալ, ներգրավվեցին հարց ու պատասխանի և քննարկման մեջ, ինչպես նաև պրակտիկ առաջադրանքների միջոցով պատկերացում կազմեցին հետագա անելիքների մասին։ 

                                            

Դասընթացի ավարտին  «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և դասընթացավար Միլենա Ադամյանը սերտիֆիկատներ հանձնեցին բոլոր մասնակիցներին և ողջունեցին նրանց ակտիվ ներգրավվածությունը ամբողջ դասընթացի ժամանակ։ 

                    

Դասընթացին հաջորդել է ծրագրի երկրորդ փուլը, որը ընթացքում մասնակիցները արդեն իսկ իրենց կողմից ընտրված վիզուալ արվեստի համապատասխան տեխնիկայով և սթորիթելինգի տաբեր եղանակներով՝ հարցազրույց, պատմվածք, բանաստեղծություն, կոմիքս և այլ, սկսել են մշակել պատմություններ, որոնք արտացոլում են ԼԳԲՏԻՔ անձանց կենսափորձը Հայաստանում, ինչպես նաև ներառում են նրանց իրավունքների խախտման կամ հավասարության համար պայքարի օրինակներ։ Մասնակիցների կողմից ստեղծված նյութերը ամփոփվելու են գրքի մեջ, որը ներկայացնելու է ԼԳԲՏԻՔ անձանց յուրահատուկ կենսափորձը Հայաստանում։ Ամեն շաբաթ մասնակիցները հանդիպումներ են իրականացնում՝ զարգացնելով գրքի մշակման գաղափարը, ինչպես նաև իրականացնում են լրացուցիչ աշխատարաններ՝ տարբեր վիզուալ նյութերի պատրաստման համար, որոնք նույնպես ներառվելու են գրքում։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարևորում է երիտասարդ Տրանս ԼԳԲԻՔ անձանց կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ակտիվիզմով և պաշտպանեն իրենց շահերը՝ նպաստելով Տրանս ԼԳԲԻՔ շարժման հզորացմանը Հայաստանում։

Փետրվար 16, 2024 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին