EN
>

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նոյեմբեր ամսին իր Տրանս ԼԳԲԻՔ+ ապահով տարածքում իրականացրել է միջացառումների շարք, որոնք ուղղված էին Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, նրանց կարիքներին, ինչպես նաև բարեկեցությանն ու բարօրությանը։ Մյուս կողմից, «Իրավունքի կողմ» ՀԿ-ն իրականացրել է սոցիալական աջակցության ծրագրեր, որոնց շրջանակներում ավելի քան 150 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող, ինչպես նաև համախոհ անձինք ստացել են աջակցության փաթեթներ։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն այս ամիս ակտիվ կերպով իրազեկել է Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող համայնքին մարդու իրավունքների վերաբերյալ՝ իրականացնելով  2 իրավաբանական խորհրդատվություն, իրավունքների մասին իրազեկումը շարունակվել է նաև նոյեմբերին կայացած «Տրանս Ճամբար 6» արտագնա դասընթացի ընթացքում։ Իրավական կրթությանը և խորհրդատվություններին ներգրավվել են ավելի քան 58 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք, համախոհներ, ինչպես նաև ԼԳԲՏՔ+ անձանց ծնողներ։ 

Կազմակերպության Տրանս համայնքային կենտրոնում իրականացվել են 2 ֆիլմի դիտում և քննարկում՝ ակտիվիզմի և տրանս անձանց կյանքի պատմությունների մասին։ Դիտումներն իրականացվել են նոյմբերի 6-ին և 25-ին։ Ֆիլմի դիտումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 25 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։

Շարունակելով կրթական և տեղեկատվական դասընթացները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նոյմբերի հինգին, տասնյոթին և քսանչորսին իրականացրել է հանդիպումներ, որոնց ժամանակ կազմակեևպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրազեկել է սեռավարակների վերաբերյալ։ Խոսվել է սեռավարակների ախտորոշման, հետազոտությունների և դրանց կանխարգելման մասին, ինչպես նաև ներկայացվել է, թե ԻԿՀԿ-ն ինչ ծառայություններ է մատուցում ՄԻԱՎ-ի կանխարգելման համար։

Նոյեմբերի 4-ին կազմակերպության տրանս ապահով տարածքում իրականացվել է «Պատերազմի ազդեցությունը 2» համայնքային հանդիպումը, որն ըստ էության շարունակությունն էր նախորդ ամիս իրականացված նույնանուն հանդիպման՝ հաշվի առնելով համայնքում կարիքն ու հետաքրքրվածությունը թեմայի շուրջ։ Մասնակիցները շարունակեցին ներկայացնել իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել դրանք, քննարկել մի շարք իրավական բացերի վերաբերյալ հարցեր և այլն։ Մասնակիցների հարցերը կազմակերպության իրավաբանին ստացան համապարփակ և բավարար պատասխաններ։ Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 16 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։

Կազմակերպության համայնքային կենտրոնում՝ համայնքի ցանկությամբ իրականացվել են երկու ինքնակազմակերպ միջոցառումներ։ Նոյեմբերի 11-ին ազատ ձևաչափով իրականացված «Եթե ես լուսանկարիչ լինեի» խորագրի ներքո միջոցառման ընթացքում Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք խոսել են լուսանկարչության մասին, քննարկել լուսանկարչության պատմությունը և դիտել մի քանի հոլովակներ։ Հանդիպումը մոդերացնում էր կազմակերպության համայնքի պատասխանատու Արտակ Ադամը։ Իսկ նոյմբերի 18-ին իրականացված «Իմ մասնագիտության կարևորությունը» խորագրի ներքո հանդիպումն ակտիվ քննարկումների առիթ դարձավ մասնակիցների համար, քանի որ բոլորը փորձում էին իրենց տեղը գտնել հայաստանյան աշխատաշուկայում։ Մասնակիցներից շատերը նշեցին, որ իրենք իրենց ցանկությամբ չեն ընտրել իրենց մասնագիտությունը և չեն սիրում այն, մյուս մասն էլ լրիվ հակառակ պնդումներ էր ներկայացնում։ Քննարկման արդյունքում մասնակիցները փորձեցին կարևորել իրենց մասնագիտությունը և պլանավորել ապագան իրենց մասնագիտական ոլորտում հաջողակ կարիերա ձևավորելու համար։ Երկու հանդիպումների ընթացքում ներկա են եղել 26 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։

Եվ վերջապես, նոյեմբեր ամսվա համայնքային վերջին հանդիպումը կրում էր «Ակտիվիզմի հեռանկարները Հյաստանում» խորագիրը, որն իրականացվել է նոյեմբերի 26-ին։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, շարունակելով արդի պահել ակտիվիմի մասին դիսկուրսը հայաստանյան իրականության մեջ, ամեն ամիս իրականացնում է քննարկումներ կամ միջոցառումներ, որոնք խթանում են տրանս ակտիվիստների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և Տրանս ակտիվիզմը Հայաստանում։ Հանդիպմանը մասնակցում էին 11 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող ակտիվիստներ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, համաճարակային և պատերազմական դրության ընթացքում կարևորելով Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց կարիքներն ու կրթությունը, շարունակում է հոգալ համայնքի մասին և ակտիվ պահել համայնքային տրանս ապահով տարածքը։ Կազմակերպությունը շարունակում է իր կրթական, տեղեկատվական, իրավաբանական և սոցիալական միջոցառումների իրականացումը, որոնք նպաստում են Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց հիմնախնդիրների նվազեցմանը։

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության տրանս ապահով տարածքը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։00-ից մինչև 17։00-ն։

ԴԵկտեմբերի 10.2020 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին