EN
>

ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ

Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում տեղի ունեցավ ճգնաժամերի արդյունավետ արձագանքման և ԼԳԲՏԻՔ անձանց կարիքների գնահատման հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ի, Փինք իրավապաշտպան ՀԿ-ի, Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ի և Տրանս Անձանց Պաշտպանության Գլոբալ Հիմնադրամի ներկայացուցիչները և համայնքի անդամները քննարկեցին ինչպես 2022 թ․-ից ի վեր սկսված ռուս-ուկրանիական պատերազմի արդյունքում առաջացած ժգնաժամի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքները և ազդեցությունը ԼԳԲՏԻՔ անձանց և նրանց հարազատների վրա։ Այս ժգնաժամերի արդյունքում այսօր ՀՀ-ում կան բազմաթիվ ներգաղթյալներ և վերաբնակեցված անձինք, որոնցից շատերը հանդիսանում են ԼԳԲՏԻՔ համայնքի անդամ, ինչը նրանց դարձնում է կրկնակի խոցելի։ 

Կազմակերպությունները ներկայացրեցին, թե ինչ աջակցություններ են տրամադրում ԼԳԲՏԻՔ անձանց, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացման նպատակով։ Համայնքի անդամների հետ զրույցների արդյունքում ներգրավված հասարակական կազմակերպությունները կատարեցին ԼԳԲՏԻՔ անձանց կարիքների գնահատում, ինչը հնարավորություն կտա նրանց ըստ այդ կարիքների կազմել իրենց հետագա քայլերը։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը բարձր է գնահատում ոլորտի կազամակերպությունների հետ համագործակցությունը հատկապես առկա ճգնաժամային պայմաններում և վստահ է, որ այս հանդիպումը կնպաստի, որպեսզի ներգրավված կազմակերպությունները ավելի արդյունավետորեն ծառայեն խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությանը և բարեկեցության ապահովմանը։ 

Հոկտեմբեր 26, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին