EN
>

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ. 2021-2025 ԹԹ

2021 թ.-ը «Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն սկսեց գալիք հինգ տարիների համար ռազմավարական, շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանավորմամբ։ Անքննարկելի են գենդերային հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպության գրանցած հաջողությունները վերջին տարիների ընթացքում։ Կազմակերպության վերջին հինգ տարիների ձեռքբերումները մանրամասնորեն կարելի է գտնել կազմակերպության տարեկան հաշվետվություններում, որոնք զետեղված են կայքում: 

Բայց հաշվի առնելով կազմակերպության նախորդ եռամյա ռազմավարական ծրագրի ավարտը, կազմակերպության արագ զարգացումը, անհրաժեշտ էր վերանայել նախորդ ծրագիրը և ձեռնամուխ լինել 2021-2025 թվականների նոր ռազմավարական, շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանների մշակմանը: Նոր պլանների մշակումը իրականացվել է մի քանի փուլով: Կազմակերպությունը վարձել է արտաքին խորհրդատու` պլանների մշակումը դյուրացնելու և կազմակերպությանն «արտաքին աշխարհից» օբյեկտիվ գնահատելու համար: Խորհրդատուն իրականցրեց համայնքային խորհրդատվություններ, անհատական խորհրդատվություններ անձնակազմի և խորհրդի հետ, վերլուծեց զեկույցները և ռեսուրսների կառավարումը: 

Բազմաշահառուների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. Հունվարին ՝ հաջորդ հինգ տարիների համար դիտարկելու հետևյալը.

  • կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները,

  • կազմակերպության ռազմավարական ծրագրերը և նպատակները,

  • գործողությունների գործառնական պլանը,

  • մարդկային ռեսուրսները և կազմակերպության կառուցվածքը,

  • շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանը։

Տեղեկացնենք, որ պլանավորման արդյունքներն արդեն ամփոփվել են ու հաստատվել կազմակերպության Ժողովի կողմից։ Ըստ այդմ, կազմակերպությունը տրանս անձանց և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության համար հաջորդ հինգ տարիների ընթացքում աշխատելու է երեք ռազմավարական ուղղությամբ՝

1. Համայնքի առողջության և անվտանգության պաշտպանություն:

2. Մարդու իրավունքների պաշտպանություն և իրավական բարեփոխումներ:

3. Հասարակական կարծիքի փոփոխություն և նորմերի խախտում:

«Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն հայտնում է իր խորին երախտագիտությունը պլանավորմանը մասնակցած անձանց՝ իրենց ներդրման և նվիրվածության համար՝ վստահեցնելով, որ գալիք հինգ տարիների ընթացքում շարունակելու կանգնած լինել սեքս աշխատողների և տրանս անձանց և ջատագովելով հանուն հավասարության ու արդարության և տրամադրելով համայնքային կարիքներին համահունչ ծառայություններ։

Փետրվարի 16 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին