EN
>

ՌՈՒՍ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը OutRight International կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սույն թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրել է սոցիալական աջակցության ծրագիր, որը միտված էր թեթևացնել ԼԳԲՏԻՔ ներգաղթյալների առջև ծառացած մարտահրավերները, ովքեր հակամարտության և հետապնդումների հետևանքով լքել են իրենց երկիրը և հայտնվել ծանր դրության մեջ։

Ծրագրի շահառուն կարող էին հանդիսանալ Ռուսաստանից և Ուկրաինայից ներգաղթած այն ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր տեղափոխվել են Հայաստան՝ պայմանավորված վերջին շրջանում առաջացած մի շարք ճգնաժամերով՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումով, դրան հաջորդած մոբիլիզացիայով, և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի կողմից նոր օրինագիծի ընդունումով, որը բացառապես արգելում է ցանկացած «բժշկական միջամտություն՝ ուղղված անձի սեռը փոխելուն», ինչպես նաև անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը տրանս անձանց համար պաշտոնական փաստաթղթերում։ Նշենք նաև, որ սույն թվականի նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» ծայրահեղական է ճանաչել։ Այն այժմ արգելված է Ռուսաստանում, ինչը կարող է հանգեցնել քրեական հետապնդման՝  աշխատանքներին մասնակցելու, ֆինանսավորելու, ինչպես նաև շարժման մասին տեղեկություններ տարածելու համար։ 

Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում՝ 

  • 6 ամիս շարունակ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում տեղի են ունեցել հանդիպումներ ուկրաինացի, ռուս և այլ երկրներից ներգաղթյալների մասնակցությամբ, որոնց ընթացքում կատարվել է նրանց կարիքների գնահատում, դասընթացներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ճգնաժամերի և դեպրեսիայի հաղթահարման թեմաներով։ 
  • Թվով 80 անձ ստացել է սոցիալական խորհրդատվություն փաստաթղթերի ձևակերպման, աշխատանքի տեղավորման, բանկերում հաշվեհամարների բացման, բժշկական հաստատությունների և լաբարատոր հետազոտությունների վերաբերյալ։ 
  • Թվով 53 շահառու ստացել են իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն։ 
  • Թվով 15 ԼԳԲՏԻՔ ներգաղթյալներ ստացել են միանվագ ֆինանասական աջակցություն, որը կարող էին ուղղել բնակարանների վարձակալության, կոմունալ վճարումների, հորմոնալ թերապիայի, լաբարատոր հետազոտություների կամ այլ անհրաժեշտ կարիքների հոգալուն։ 
  • Բացի այդ, թվով 25 ԼԳԲՏԻՔ անձինք ստացել են նաև առաջին անհրաժեշտության սննդի և հիգենայի պարագաների ծանրոցներ։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հետևելով իր ռազմավարությանը, որի մի մասն է կազմում Տրանս ԼԳԲԻՔ անձանց սոցիալական վիճակի բարելավումը, շարունակում է մշտական կապ պահել շահառուների հետ և պարբերաբար իրականացնում է մարգինալացված խմբերի կարիքների գնահատում։ Բացի այս սոցիալական օժանդակության ծրագրից, կազմակերպությունը ԼԳԲՏԻՔ անձանց շարունակելու է տրամադրել նաև իրավաբանական, հոգեբանական օգնություն, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել դասընթացներ, ճամբարներ և այլ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել ԼԳԲՏԻՔ անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ 

Դեկտեմբեր 7, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին