EN
>

«ՍԹՈՐԻԹԵԼԻՆԳ ՀԱՆՈՒՆ ԼԳԲՏԻՔ+ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ+ հավասարության» դասընթացին, որը իրականացվելու է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։ Ծրագրի նպատակն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և սթորիթելինգի հմտություններ տրամադրել մասնակիցներին, ովքեր ծրագրի հաջորդ փուլում կկիրառեն ստացած գիտելիքները ԼԳԲՏԻՔ+ հավասարության վերաբերյալ պատմությունների ստղեծման համար։ 

Եռօրյա դասընթացը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 20-23-ին՝ ԼԳԲՏՔ+ համայնքի 12 անդամների մասնակցությամբ։ Ուսուցման գործընթացը նախատեսված է իրականացնել ներգրավված մասնակիցների կարիքներին համապատասխան՝ կենտրոնանալով նրանց հասարակության մեջ ավելի ստեղծագործ և ակտիվ դարձնելու վրա: Ծրագիրը կառուցված է այնպես, որ տեսական գիտելիքներ ստանալուց բացի, մասնակիցները հնարավորություն ունենան կիրառել դրանք գործնականում, ինչը կխթանի ծրագրի ազդեցության շարունակականությանը:

«Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ+ հավասարության» դասընթացի շրջանակում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Մարդու իրավունքների խթանում սթորիթելինգի միջոցով
  • Արվեստ և ակտիվիզմ 
  • Ի՞նչ է սթորիթելինգը 
  • Ի՞նչպես ներկայացնել անձնական պատմությունները
  • Ի՞նչպես կարելի է փոփոխել պատկերացումները սթորիթելինգի միջոցով
  • Պատկերների օգտագործումը սթորիթելինգում 

Ո՞վքեր կարող են մասնակցել․
«Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ+ հավասարության» դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած Տրանս ԼԳԲԻՔ, սեքս աշխատող անձինք, համակիրներ, ակտիվիստներ Հայաստանի բոլոր 11 մարզերից։ Հավատարիմ լինելով բազմազանության ապահովմանը` կընտրվեն տարբեր սեռական կողմնորոշվածություն, գենդերային ինքնություն ու փորձ ունեցող մասնակիցներ: Դիմելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը։

Եռօրյա դասընթացին կհաջորդի ծրագրի երկրորդ փուլը, որը կտևի 3 ամիս և կներառի սեմինարներ սթորիթելինգի վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցներին հետաքրքիր, ինտրիգային պատմություններ մշակելու գիտելիքներ կտրամադրվեն, որոնք կօգնեն մարդկայնացնել ԼԳԲՏՔԻ+ անձանց կենսափորձը Հայաստանում: 

Սեմինարներին ներգրավված կլինի նաև կոմիքսների, պատմվածքների և վիզուալ արվեստի ոլորտում փորձ ունեցող արվեստագետ, ով կաջակցի երիտասարդներին գտնելու իրենց յուրահատուկ ձայնը և հեշտությամբ արտահայտել իրենց գաղափարները: 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարևորում է երիտասարդ ԼԳԲՏԻՔ ակտիվիստների կարողությունների զարգացումը, և շարունակելու է իրականացնել կրթական ծրագրեր՝ նպաստելու Տրանս ԼԳԲԻՔ շարժման հզորացմանը Հայաստանում։ 

Դեկտեմբեր 20. 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին