EN
>

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍ ՀՄԱՅՆՔԻՆ

Հարգելի՛ տրանս համայնք,

Ինչպես արդեն հայտնի է բոլորիս, երկրում արտակարգ դրության հաստատման պատճառով տրանս համայնքի շատ ներկայացուցիչներ չեն կարողանում վաստակել իրենց գոյատևման համար անհրաժեշտ միջոցներ, իսկ պետական աջակցությունից օգտվել չեն կարող սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Ուստի, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու տրանս համայնքի ներկայացուցիչներին կորոնավիրուսի սոցիալական հետևանքների հաղթահարման համար։ Մենք օգնություն ենք տրամադրելու միայն այն անձանց, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և այլ միջոցներից աջակցություն չեն ակնկալում, չեն ստացել աջակցություն նախկինում այլ կազմակերպություններից կամ պետությունից։

Ծրագիրը կարճաժամկետ է և նախատեսված է բացառապես տրանս համայնքի ներկայացուցիչների համար։

Միջոցների սղության պատճառով յուրաքանչյուր ոք, ով տվյալ ծրագրի շահառու կհանդիսանա, երկրորդ անգամ ծրագրին դիմելու հնարավորություն չի ունենա։

Ծրագրի շրջանակներում մենք կհոգանք տրանս համայնքի առաջին անհրաժեշտության կարիքները՝ բնակարանի վարձակալություն (մասամբ), կոմունալ վճարներ, սնունդ, սանիտարահիգիենիկ պարագաներ և այլն։

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել սույն հարցաթերթը։

Հունիսի 4, 2020 Հայաստան,Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին