EN
>

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍ ԵՒ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը OutRight International կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացրել է սոցիալական օժանդակության ծրագիր, որը միտված էր թեթևացնել ԼԳԲՏԻՔ ներգաղթյալների առջև ծառացած մարտահրավերները, ովքեր հակամարտության և հետապնդումների հետևանքով հայտնվել են ծանր դրության մեջ։

                                         

Ծրագրի շահառուն կարող էին հանդիսանալ Ռուսաստանից և Ուկրաինաից ներգաղթած այն ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր տեղափոխվել են Հայաստան՝ պայմանավորված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումով, դրան հաջորդած մոբիլիզացիայով, ճգնաժամով և Ռուսաստանի Դաշնության Պետդումաի կողմից նոր օրինագիծի ընդունումով, որը բացառապես արգելում է ցանկացած «բժշկական միջամտություն՝ ուղղված անձի սեռը փոխելուն», ինչպես նաև անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը տրանս անձանց համար պաշտոնական փաստաթղթերում։  

                 

Սոցիալական օժանդակության ծրագրի շրջանակում թվով 15 ԼԳԲՏԻՔ ներգաղթյալներ ստացել են միանվագ ֆինանասական օգնություն, որը կարող էին ուղղել բնակարանների վարձակալության, կոմունալ վճարումների և այլ անհրաժեշտ կարիքների հոգալուն։ Բացի այդ, թվով 25 ԼԳԲՏԻՔ անձինք ստացել են նաև առաջին անհրաժեշտության սննդի և հիգենայի պարագաների ծանրոցներ։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել մարգինալացված խմբերի կողքին և եղել է ԼԳԲՏԻՔ համայնքի իրավունքների պաշտպանության ու օժանդակության առաջնագծում։ Բացի այս սոցիալական օժանդակության ծրագրից, կազմակերպությունը ԼԳԲՏԻՔ անձանց շարունակելու է տրամադրել նաև իրավաբանական, հոգեբանական օգնություն, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել  դասընթացներ, ճամբարներ և այլ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել ԼԳԲՏԻՔ անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Հոկտեմբեր 31, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին