EN
>

ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՈՉ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՀԻՄՔՈՎ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2022 թվականի հուլիսի 31-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում էր ներկայացնել այն մասին, որ Վահե Եղիազարյան աունով օգտատերը «YouTube» սոցիալական հարթակում հրապարակայնորեն բռնության կոչեր և սպանության սպառնալիքներ էր հնչեցրել տրանս անձանց հասցեին։

Տեսանյութի մեկնաբանություններում բազմաթիվ անձինք հնչեցրել են ատելության խոսք և բռնության սպառնալիք։ Այդ դեպքից մի քանի օր առաջ, նույն անձը նաև ուղիղ եթերում հայհոյել և ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կին Ա․Ն․-ին Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում։ Բռնությունը ցուցադրող այդ տեսանյութը ակտիվորեն շրջանառվում էր համացանցում՝ ուղեկցվելով ատելության խոսքով և բռնության խրախուսանքի կոչերով: Դեպքի առթիվ  Ա․Ն․-ն դիմում էր ներկայացվել ոստիկանություն։ Նախաքննության ընթացքում Վահե Եղիազարյանն ընդունել է իր մեղքը, հատուցել տրանս անձ Ա․Ն․-ի կրած վնասները և հաշտվել վերջինիս հետ։ 

Արդյունքում Վահե Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։

Միևնույն ժամանակ, հարուցված քրեական վարույթի ընթացքում մեկ այլ անձ՝ Կարեն Արայանը, ով խրախուսել էր Վահե Եղիազրյանին տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություն գործադրելու հարցում և ում նույնպես մեղադրանք էր առաջադրվել բռնության հրապարակային կոչեր անելու համար, նշել է, որ որևէ բռնության կոչ չի հնչեցրել տրանսգենդեր անձանց նկատմամբ։ Հույս ենք հայտնում, որ Կարեն Արայանը և Վահե Եղիազարյանը կդրսևորեն իրավահպատակ վարքագիծ՝ զերծ մնալով Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ որևէ ոտնձգություն կատարելուց։ 

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը հետևողականորեն հավաքագրում և փաստագրում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեպքերը և ՀՀ ոստիկանությանը հորդորում պատշաճ հետաքննություն իրականացնել բռնարարներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ 

Կրկին կոչ ենք անում՝

  • ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։
  • Դիվանագիտական ներկայացուցիչներին, միջազգային ֆինանսավորողներին, որոնք իրենց ռեսուրսները և միջոցներն ուղղում են ՀՀ-ում արադարադատության բարելավմանը և հավասարության հաստատմանը, քայլեր ձեռնարկել կանխելու բռնությունը և խտրականությունը համայնքի անդամների նկատմամբ։

Հուլիսի 07,2023 Հայաստան, Երևավ

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին