EN
>

ՎԵԲԻՆԱՐ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) հետ համատեղ սկսել է վեբինարների շարք «Համայնքային հեռանկարներն ու արձագանքները տարածաշրջանում՝ սեքս-աշխատողների նկատմամբ հանցավորության, բռնության, խտրականության և բռնաճնշումների վերաբերյալ» թեմայով: Վեբինարներից առաջին 2-ն արդեն բարեհաջող իրականացվել են։

Վեբինարների ընթացքում տրանսգենդեր սեքս աշխատող ակտիվիստները սովորում են իրենց իրավունքների և դրանց կիրառման մեխանիզմների մասին, գիտելիքներ են ձեռք բերում ամենատարբեր հարթակներում սեփական իրավունքների համար պայքարելու վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացներում ներգրավված լինելու կարևորության մասին։

Վեբինարների շարքը վարում են SWAN-ի կողմից հավաստագրված փորձագետներն ու դասընթացավարները, ովքեր, սեփական և համայնքային փորձի վրա հիմնվելով, հայ տրանսգենդեր սեքս աշխատող ակտիվիստներին են փոխանցում իրենց գիտելիքները ոչ ֆորմալ կրթության և ինտերակտիվ քննարկումների միջոցով։

Վեբինարների շարքը հաջողությամբ յուրացրած և ավարտած մասնակիցները SWIT(Sex Workers Implementation Tool) գրքում  ներառված գործիքներն օգտագործելու հնարավորություն կստանան՝ մասնակցելով SWAN-ի կողմից տրամադրված դրամաշնորհի հետագա գործընթացներին:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն բարձր է գնահատում SWAN-ի հետ համագործակցությունը և հպարտությամբ է նշում, որ արդեն 2 տարի շարունակ հանդիսանում է SWAN-ի անդամ՝ պայքարելով սեքս աշխատողների իրավունքների հավասարության համար Հայաստանում և միջազգային հարթակներում։

Հուլիսի 11, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին