EN
>

ՎԵԲ ԿԱՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Կարողությունների զարգացման և բովանդակության ստեղծման միջոցով Տրանս մեդիա ազդեցության խթանում» ծրագիրը, որի շրջանակում հայտարարում է ծառայությունների մատուցման մրցույթ կազմակերպության վեբ-կայքի պատրաստման համար։ Մրցույթին կարող են դիմել անհատները և իրավաբանական անձինք։ Նախատեսվող կայքի նպատակն է համակարգված և մատչելի տեղեկատվություն տրամադրել կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Կայքի մասին պատկերացում կազմելու համար դիմողները պետք է դիտարկեն հետևյալ, բայց ոչ պարտադիր մոդելային օրինակը՝ http://rightsidengo.com/, կատարեն վերլուծություն և հանդես գան առաջարկներով։


Հայտերը պետք է ներառեն․

1․ Առաջարկվող կայքի նկարագիրը։ Ակնկալվում է, որ կայքը պետք է

  • հասանելի լինի բոլոր բրաուզերներով,
  • ունենա ադմինիստրատիվ կառավարման համակարգ WordPress-ի միջոցով,
  • պատրաստված լինի հայերեն և անգլերեն լեզուներով,
  • հասանելի լինի համակարգչով, պլանշետով, բջջային հեռախոսով (device friendly),
  • լինի պարզ, հեշտ օգտագործման տեսանկյունից (user friendly),
  • ունենա հնարավորություն ներբեռնելու նկարներ, տեսանյութեր, ինչպես նաև տարբեր ֆորմատ ունեցող փաստաթղթեր (doc, docx, exl, pdf, ppt և այլն), 
  • բավարարի SEO ստանդարտներին,
  • ունենա յուրահատուկ UI/UX դիզայն, որը կհամապատասխանի կազմակերպության բրենդբուքին։

2․ Գնառաջարկը

3․ Մասնակից կազմակերպության/անհատի պորտֆոլիոն, որը պետք է ներառի առնվազն 3 ավարտված նախագծերի հղումներ: Կազմակերպությունը/անհատը պետք է տրամադրի կայքի 6 ամիս երաշխիքային սպասարկում։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Իրավունքի Կողմ ՀԿ-ն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Կազմակերպությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ: Վերոնշյալ պահանջներին համապատասխանող մասնակիցները կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail էլ․ հասցեին մինչև ս.թ. Մայիսի 31-ը՝  նամակի վերնագրում նշելով «Կայքի պատրաստման մրցույթ»:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին