EN
>

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԴԻԱՅՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, ամփոփելով «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները» ծրագիրը, սույն թվականի փետրվարի 21-ին իրականացրել է ծրագրի ամփոփիչ ցուցահանդես-միջոցառում։ ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում ստեղծվել և հրապարակվել է Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ապրող տրանս անձանց մասին կարևոր պատմությունների շարք, որոնք նպաստում են տրանս անձանց խնդիրների շուրջ տեսանելիության բարձրացմանը։ 

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 50 Տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատներ և ակտիվիստներ ինչպես Հայաստանից, այնպես էլ տարածաշրջանից։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները» ծրագրի ղեկավար Միլենա Աբրահամյանը, ով ներկայացրեց մեդիա նյութերի հեղինակներին և հրավիրեց դիտել ցուցադրությունը։

                       

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում ստեղծված և վերջին 3 ամսում հրապարակված 7 պատմություններ՝ տրանս և ոչ բինար մարդկանց կյանքի մասին՝ Հայաստանից, Թուրքիայից, Ղազախստանից։ Պատմությունները ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի տեսքով են՝ ներկայացնելով այս երկրներում ապրող տրանս անձանց կյանքը, հարաբերությունները, հաջողությունները, մարտահրավերները, սոլիդարությունը, հիասթափությունները և երազանքները: 

Ցուցահանդեսի վիզուալ հատվածը բաղկացած էր ծրագրի ընթացքում ստեղծված լուսանկարների ցուցադրությունից և տեսահոլովակի դիտումից, իսկ հարցազրույցները տպագրված էին, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենային կարդալ դրանք։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, սույն ծրագիրն իրականացնելով, նպատակ ուներ ոգեշնչել և ոգևորել տրանս անձանց, ինչպես նաև փոխել հասարակության կարծրատիպային վերաբերմունքը տրանս անձանց մասին՝ կիսվելով իրական փորձառությունները ներկայացնող պատմություններով։ 

Մարտ 6, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին