EN
>

«ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, ընդլայնելով իր աշխատանքներըը տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մեկնարկել է նոր ծրագիր, որն ուղղված է ՀՀ-ում բնակվող երիտասարդ տրանսգենդեր անձանց կարողությունների զարգացմանն ու հզորացմանը՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ատելության խոսքի, ատելության հիմքով բռնությունների և խտրականության դեմ պայքարի, տրանսգենդեր անձանց անվտանգության և բարեկեցության ապահովման նպատակով շահերի պաշտպանության համար: Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի/Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի և դրա «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն խոսքի զոհերի համար արտադատական փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ երիտասարդ տրանսգենդեր համայնքի կողմից և համայնքի համար, որը՝ որպես գենդերային փոքրամասնություն, Հայաստանում ամենախոցելի խմբերից է:

Ծրագրի շրջանակներում մենք կրթելու ենք տրանսգենդեր համայնքի երիտասարդներին ատելության խոսքից, ատելության հիմքով հանցագործություններից և խտրականությունից պաշտպանվելու մեխանիզմների վերաբերյալ, նրանց զինելու ենք մարդու իրավունքների և հավասարության համար ջատագովություն և քարոզչություն իրականացնելու հմտություններով, երկխոսություն և համագործակցություն ենք հաստատելու տրանսգենդեր համայնքի և ՀԿ ներկայացուցիչների միջև` համատեղ համագործակցության և ակտիվ քաղաքացիական մասնակցության միջոցով խտրականության դեմ առավել արդյունավետորեն պայքարելու համար: Ծրագրի գործողություններն ուղղված են նաև տրանսգենդեր անձանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն և ընկալման վրա ազդելուն` համայնքի տեսանելիության բարձրացման և նրանց վերաբերյալ նորմերի ու կարծրատիպերի կոտրման միջոցով:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հավաստիացնում է, որ սույն ծրագիրը քայլ է դեպի տրանսգենդեր անձանց բարեկեցության ապահովմանը, նրանց ներդաշնակ և անվտանգ կյանքի որակի բարձրացմանը, Հայաստանում ժողովրդավարության և հավասարության ամրապնդմանը:

Հունվարի 26.2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին