EN
>

ՏՐԱՆՍ ԵՎ ԼԳԲԻՔ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՑ ԿԱՆՉ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը ուրախ է տեղեկացնել, որ ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ հուլիսի 3-ին տեղի կունենա Տրանս և ԼԳԲԻՔ Համերաշխության առցանց ֆորում: Այս միջոցառումը նպատակ ունի համախմբել Հայաստանի Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչներին և Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների Տրանս ակտիվիստներին՝ խթանելու փորձի և գիտելիքների փոխանակումը և ամրապնդելու համերաշխությունը ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում:

Ովքե՞ր կարող են մասնակցել․

Տրանս և ԼԳԲԻՔ Համերաշխության առցանց ֆորումին կարող են մասնակցել Տրանս և ԼԳԲԻՔ անձինք, ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, սեքս աշխատողներ, ակտիվիստներ և թեմայով հետաքրքրված անձինք ՀՀ բոլոր մարզերից և տարածաշրջանի այլ երկրներից։ Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, որը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ։ Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://www.surveymonkey.com/r/JSTTQP6։  

Տրանս և ԼԳԲԻՔ Համերաշխության ֆորումի բանախոսներն են լինելու տրանս ակտիվիստներ Միջին Արևելքից և Կենտրոնական Ասիայից, ովքեր կկիսվեն Տրանս և ԼԳԲԻՔ իրավունքների պաշտպանության իրենց փորձով՝ ներկայացնելով յուրաքանչյուր երկրի Տրանս և ԼԳԲԻՔ իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները: Միջոցառումը ներառելու է նաև ինտերակտիվ հարց ու պատասխանի մաս, որը մասնակիցներին թույլ կտա անմիջականորեն ներգրավվել բանախոսների հետ երկխոսության մեջ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հուսով է, որ, ծանոթանալով տարբեր տրանս ակտիվիստների տեսանկյուններին և անցած ճանապարհին, մասնակիցները կբարելավեն իրենց պատկերացումները տարբեր տարածաշրջաններում Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիզմի մասին և ֆորումը կծառայի որպես կապեր հաստատելու, փորձի փոխանակման և միմյանց ակտիվիզմից ներշնչվելու հարթակ: Մենք հավատում ենք, որ միավորվելով և միմյանցից սովորելով՝ կարող ենք ստեղծել ավելի ներառական և աջակցող միջավայր բոլոր ԼԳԲՏԻՔ անձանց համար:

Հուլիսի 3

16:00 / Բեյրութ
17:00 / Երեվան
19:00 / Ալմաթի

Հունիսի 19,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին