EN
>

ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ+ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն այս ամիս թվով երրորդ հարցազրույցն է ներկայացնում. մեր զրուցակիցն է Լ. Ա.-ն, որը պատմում է իր ինքնաբացահայտման պատմությունը՝ որպես նույնասեռական անձ։

-Ընկերուհուս հետ բավականին մոտ եմ։ Մանկությանս ընկերուհին է, փոքր տարիքից շատ ենք խաղացել իրար հետ։ Հիմա, քանի որ համալսարանում նույն խմբում ենք սովորում, միասին պարբերաբար դասապատրաստումներ ենք իրականացնում։ Մի օր այգում նստած զրուցում էինք դասախոսների մասին։ Հետո ասացի, որ շատ կարևոր բան ունեմ նրան պատմելու։ Համաձայնության եկանք գնալ որևէ հանգիստ տեղ, որովհետև այն, ինչ պետք է ասեմ, պահանջում  է ապահով վայր։

Լ.-ն շարունակում է պատմել, թե հետո ինչպես են գնացել ԼԳԲՏ համայնքահեն կազմակերպություններից մեկը, որտեղ էլ պետք է զրուցեին։

-Ես մտածված առաջարկեցի ընկերուհուս գնալ գրասենյակ, որտեղ համայնքային կենտրոն կա ու կարող ենք հանգիստ զրուցել։ Բայց ամենակարևորն այն է, որ ուզում էի հասկանալ, թե ինչպես կարձագանքի ընկերուհիս, երբ մտնի գրասենյակ ու տեսնի ԼԳԲՏ+ անձանց դրոշը։ Բարեբախտաբար արձագանքը բավականին դրական էր։ Ես կանգնեցի դրոշի մոտ ու ասացի, որ նույնասեռական եմ։ Ընկերուհիս առանց որևէ արձագանքի նայեց ինձ վրա ու ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում։ Ես լիովին այլ արձագանք էի ակնկալում, գոնե զարմանք կամ ծիծաղ, բայց ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ես կարող էի պատկերացնել։ Հետո մենք թեյեցինք, որի ժամանակ ընկերուհիս ասաց, որ վաղուց ենթադրում էր, որ ես նույնասեռական եմ, սակայն հարցուփորձ չէր անում, որովհետև դա իմ անձնական կայնքն է։

Լ.-ն նշում է, որ ընկերուհու մոտ ինքնաբացահայտվելուց հետո նրանց հարաբերություններն ավելի ամրապնդվեցին: Ըստ մեր զրուցակցի՝ ինքնաբացահայտումը կարծես մի մեթոդ էր, որի միջոցով նրանք կարող էին ավելի մտերմանալ, առավել հաճախ հանդիպել, միասին զբոսնել, աջակցել միմյանց և այլոց։

Լ.-ն պատմությունն ավարտում է՝ կարոտելով այն օրերը, երբ միասին խենթ քայլերի էին գնում և նշելով, որ ազնվությունը միշտ օգնում է հասնել խաղաղության:

Հունվարի 13. 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին