EN
>

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿԱՆԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

2018թ․-ի սեպտեմբերին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան Հասարակական կազմակերպություն էին դիմել մի խումբ տրանսգենդեր կանայք, ովքեր ունեին իրավաբանական աջակցության կարիք։ Տրանսգենդեր կանանց արգելել էին հաճախել սպորտային ակումբ, նրանց ծաղրել և ստորացրել էին իրենց գենդերային ինքնության և գենդերային արտահայտման հիմքով։ ԻԿՀԿ իրավաբանն իր աջակցությունն էր ցուցաբերել և օգնել նրանց դիմել դատարան խտրականության հիմքով իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով։
Այսպիսով հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ սպորտային ակումբի, Մ.Ս.-ի, Ն.Ա.-ի և Մ․Ե․-ի իրավունքների խախտումները և խտրական վերաբերմունքը ճանաչելու պահանջով։
Առաջին նիստը նշանակված էր սույն թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն պատասխանողի ծանուցված չլինելու պատճառով նիստը հետաձգվել էր և նոր նիստ է նշանակվել սույն թվականի հոկտեմբերի 18-ին։
Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ սոց ցանցերում և մեր պաշտոնական կայքում։
Հոկտեմբերի 9, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին