EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ #3 / ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 15 ՀՈՒՆԻՍԻ

“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2019թ.ի հունիսի 17-ից 19-ը կազմակերպում է հերթական տարեկան տրանս ճամբարը տրանս անձանց եւ տրանս ակտիվիստների համար։ Ճամբարի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները․
Մարդու Իրավունքներ
Խարան, խտրականություն
Տրանսգենդեր անձանց իրավիճակը ՀՀ-ում
Ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր
Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլ սեռավարակներ,
Ջատագովություն
Դասընթացը նպատակ է հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների հզորացումը և և բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակակն կյանքում:
Ճամբարին կարող են մասնակցել
ՀՀ 18 տարեկանը լրացած անձիք, որոնք իրենց համարում են տրանս ակտիվիստ կամ տրանսգենդեր անձ։
Փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց և սեքս աշխատողների մասնակցությունը խրախուսվում է։
Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հուգում է “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է Հունիսի 15-ը Երևանի ժամանակով 23։59 ներառյալ։
Ճամբարը կանցկացվի ՀՀ հանգստյան գոտիներից մեկում, որի մասին տեղեկություն կստանան միայն ընտրված մասնակիցները։
Հաշվի առնելով կազմակերպության ծանրաբեռնվածությունը՝ մենք կկապնվենք միայն ընտրված մասնակիցների հետ։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։
Հարգանքներով՝
“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։
*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն եւ այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով եւ ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովվման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար եւ չեն կիսվելու երրորդ անձնաց հետ։ “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները ներառյալ համացանցից միջոցառման ավարտից հետո ողջամիտ ժամկետներում։
Հունիսի 5, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին