EN
>

Բռնության հերթական կոչը՝ այս անգամ TikTok-ում

Սույն թվականի մարտի 26-ին «Խաչիկ Իրինա Գրիգորյաններ» անունով գրանցված օգտատերը TikTok սոցիալական հարթակի ուղիղ հեռարձակման ընթացքում հայհոյախառն արտահայտություններ և բռնության կոչեր է հնչեցրել տրանս անձանց նկատմամբ։ Մասնավորապես, սույն անձը առաջարկել է փոխանակվել հեռախոսահամարներով, խմբեր կազմել և մտնել օրական մի քանի տրանս անձանց բնակարաններ և բռնություն գործադրել/սպանել նրանց՝ անվանելով այդ գործողությունները «շաբաթօրյակ»։ Տեսանյութի մեկնաբանություններում տարբեր անձինք նույնպես հնչեցրել են բռնության սպառնալիքներ և տրամադրել են իրենց հեռախոսահամարը։
Նույն օրը, 10-ից ավելի տրանս անձինք, սպառնալիքների ազդեցությամբ վտանգ զգալով,  դեպքի առնչությամբ դիմում են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ոստիկանություն։ Ոստիկանությունը գործով նյութեր է նախապատրաստում։

Տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության կոչերը և բռնության դեպքերը շարունակաբար իրավապահ համակարգի կողմից չեն սատնում պատշաճ արձագանք, ինչը արդեն իսկ հանգեցրել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը․ ընդամենը 10 օր առաջ տրանս անձանց ծեծի ենթարկելու նոր դեպք էր գրանցվել ։

Կրկին կոչ ենք անում՝

  • ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։
  • Դիվանագիտական ներկայացուցիչներին, միջազգային ֆինանսավորողներին, որոնք իրենց ռեսուրսները և միջոցներն ուղղում են ՀՀ-ում արադարադատության բարելավմանը և հավասարության հաստատմանը, քայլեր ձեռնարկել կանխելու բռնությունը և խտրականությունը համայնքի անդամների նկատմամբ։

Մարտի 28, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին