EN
>

ԹԱՐՄԱՑՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լիլիթ Մարտիրոսյանի 2019թ․-ի ապրիլի 5-ի ԱԺ ելույթից հետո կրքերը կտրուկ թեժացան ծայրահեղականների և ազգայնական խմբավորումների շրջանակներում։
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ նյութում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածումից զերծ չմնացին նաև որոշ ԶԼՄ-ներ, մասնավորապես խոսքը գնում է irates.am կայքի մասին, որոնց առցանց էջում տեղ էր գտել մի նյութ, որտեղ Լիլիթ Մարտիրոսյանին անվանել էին «այլասերված» և «Սոդոմական մեղքի մեջ գտնվող»։
Լիլիթ Մարտիրոսյանը պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հիմքով դիմեց դատարան հրապարակային ներողության և 1 մլն․ ՀՀ դրամի չափով գումարի փոխհատուցման պահանջով։
Այսպիսով առաջին նիստը կայացավ սեպտեմբերի 6-ին, այնուհետև դատարանը որոշեց ապացուցման բեռը բաշխել կողմերի վրա և նշանակեց նոր նիստ սույն թվականի նոյեմբերի 5-ին, նիստը, սակայն չկայացավ պատասխանող կողմի փաստաբանի բացակայության պատճառով։
Նոր նիստը նշանակված էր սույն թվականի նոյեմբերի 28-ին, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները ներկայացված հայցի և ապացույցների վերաբերյալ:
Դատաքննությունը ավարտվեց և դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի 2019թ․-ի դեկտեմբերի 19-ին։
Ստորև կարող եք ծանոթանալ Լիլիթ Մարտիրոսյանի փաստաբանի կողմից ներկայացված ապացույցներին․
Հիմք ընդունելով դատարանի կողմից 10․09․2019թ․ ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշումը և ղեկավարավելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով, ներկայացնում եմ հետևյալ ապացույցները և դրանց հիմնավորումները․
  “Այլասերված” և “սոդոմյան մեղքի մեջ գտնվող”արտահայտությունների վերաբերյալ․
Համաձայն ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի Այլասերվածություն նշանակում է՝ այլասերված լինել, այլասերություն, իսկ Այլասերվածք նշանակում է այլասերություն, այն, որ այլասերված է։
ՀՀ լեզվի պետական կոմիտեի նախագահի 21․10․2019թ․ տրված գրության համաձայն, այլասերված մարդ նշանակում է բարոյալքված, բարոյական արժեքներից զուրկ մարդ, իսկ այլասերվել բառի հոմանիշներն են՝ անբարոյականալ, անբարոյանալ, անառականալ, անառակել, պոռնկանալ, փչանալ և այլն։
Նշվածը վկայում է, որ այլասերված բառը վիրավորում է մարդու պատիվը և արժանապատվությունը և չի կարող օգտագործվել դրական կամ չեզոք իմաստով, ավելին, այդպիսի բնորոշումը նշանակում է բարոյական արժեքներից զուրկ մարդ, ինչը որևէ կերպ չի կարող դրական ընկալվել։
 Ինչ վերաբերում է “սոդոմյան մեղքի մեջ գտնվող” բառակապակցությանը, ապա ինչպես հայտնի է Աստվածաշնչից, այն որպես որոշիչ, օգտագործվում է Հին Կտակարանում նկարագրված Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների նկատմամբ, ովքեր անօրեն էին և մեղավոր Աստծո առաջ։
Այսինքն, այն խորհրդանշում է մեղքի մեջ ապրող մարդկանց կերպարը։
Պատասխանողի արտահայտությունները հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու ի սկզբանե մտադրության վերաբերյալ․ 
Այն, որ Պատասխանողը ի սկզբանե նպատակ է ունեցել վիրավորել, նսեմացնել Հայցվորի պատիվը և արժանապատվությունը, հիմնավորվում է Հայցվորի կողմից հայցադիմումի ներկայացումից հետո երկու այլ հոդվածների տպագրմամբ, որոնց մեջ պատասխանողը շարունակել է ծաղրել և վիրավորել Հայցվորին։
Նոյեմբերի 29, 2019 Հայաստան, Երևան
 
 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին