EN
>

եվրոպական դատարանից ծանուցում ենք ստացել

 2019թ․ ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներում «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից  հետո նրա դեմ հնչել են վիրավորանքներ և ատելության խոսք, համաձայն որոնց տրանսգենդեր անձը իրավունք չունի ելույթ ունենալ ՀՀ Ազգային ժողովում։ Այդ հայտարարությունները ուղեկցվել են խոշտանգման և սպանության սպառնալիքներով, ավելին, սոց ցանցերում և ԶԼՄ-ներում պարզվել և հրապարակվել էին Լիլիթ Մարտիրոսյանի անձնական տվյալները և տան հասցեն, ինչին էլ իր հերթին նպաստել է նրա ու ԻԿՀԿ այլ աշխատակիցների նկատմամաբ հետապնդումներին և բազմաթիվ այլ հանցավոր գործունեություններին՝ ատելության և խտրականության հիմքով։

Ինչպես արդեն նշել էինք, այդ սպառնալիքներին ի պատասխան, 2019թ․-ի հոկտեմբերին Լիլիթ Մարտիրոսյանը պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հիմքով դիմել է դատարան հրապարակային ներողության և 1 մլն․ ՀՀ դրամի չափով գումարի փոխհատուցման պահանջով։ Սակայն, ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվել էին հարուցել քրեական գործ, իսկ դատական մարմինները մերժել էին բոլոր բողոքները, որից հետո բողոք էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 

Սույն թվականի մարտի 7-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է ծանուցում, ըստ որի Լիլիթ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմումին տրվել է համապատասխան համար։

Մարտի 23, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին