EN
>

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՖՐԻԴԸՄ ՀԱՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Սույն թվականի հունիսի 1-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերին նվիրված հանդիպում – քննարկում, որը նախաձեռնել էր Ֆրիդըմ Հաուս կազմակերպությունը։ 

Հանդիպմանը ներկա էին Ֆրիդըմ Հաուս կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը, Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, ովքեր Հայաստան էին ժամանել Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցելու նպատակով, ինչպես նաև Ֆրիդըմ Հաուսի հայաստանյան ներկայացուցիչներ Անդրանիկ Շիրինյանը և Սոնա Մխիթարյանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին քաղհասարակության անդամներ ու ոլորտում գործող կազմակերպություններից Կանանց Ռեսուրսային Կենտրոնի, Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի, Մարդու իրավունքների տուն Երևանի, Փինք Արմենիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի ներկայացուցիչները։ 

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏԻՔ անձանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների խնդիրները և մարդու իրավունքների այլ հիմնահարցեր։ 

Քննարկվեց մարդու իրավունքների առկա իրավիճակը, հիմնական մարտահրավերները, դրանց հաղթահարման մարտավարությունները և Ֆրիդըմ Հաուս կազմակերպության դերը Հայաստանի Հանրապետությունում իրավահավասարության հաստատման գործում։  

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն բարձր է գնահատում ոլորտում գործող կազամակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ մշտական երկխոսությունը և համագործակցությունը։ Միավորելով մեր ռեսուրսները, համատեղ վերլուծելով և քննարկելով գոյություն ունեցող խնդիրները` մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ամրապնդենք ժողովրդավարությունը և կառուցենք  իրավական պետություն։

Հունիսի 07,2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին