EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՎ

Ինչպես արդեն հայտնել էինք, 2023թ․ հունիսի 12-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ էր դիմել սեքս աշխատող տրանս անձ Դ․-ն և հայտնել, որ դրանից մեկ օր առաջ իր բնակարանում Սևակ անունով անձի և նրա ընկերոջ կողմից ենթարկվել էր հարձակման, ծեծի, և դանակի սպառնալիքով իրենից հափշտակել էին բջջային հեռախոսը և 35․000 ՀՀ դրամի չափով գումար։ 

Նույն օրը տրանս անձ Դ․-ն վարույթ իրականացնող մարմնի կողմից ճանաչվել էր տուժող։

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը ներգրավվել է սույն գործի շրջանակներում և ապահովում է իրավական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։

2023թ․ օգոստոսի 29-ին, փաստաբանի մասնակցությամբ տրանս անձ Դ․-ն առերես հարցաքննվեց Սևակ անունով անձի հետ, ով հենց հարցաքննության ընթացքում հարձակվեց տրանս կնոջ վրա, ինչպես նաև հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից նշված անձի նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելուց հետո հարցաքննությունը շարունակվեց, և տրանս անձ Դ․-ն պնդեց հանցագործությունը նշված անձի կողմից կատարված լինելու հանգամանքը։ 

Սևակ անունով անձը կալանավորվել է։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հետամուտ է լինելու տրանս կնոջ նկատմամբ բռնություն կիրառած անձին արդարացի պատժի նշանակման և արդարությունը վերականգնելու հարցում։

Օգոստոս 31, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին