EN
>

ՔՆՆԻՉԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Մեկ տարի առաջ «Իրավունքի կողմ» իրավապաշտապան հասարակական կազմակերպությունը էր դիմել քաղաքացի Հ․Ա․-ն և հայտնել, որ 2021թ-ին ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի դատախազությունում հայտարարություն է տվել հանցագործության մասին, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 4-րդ կետերով (խոշտանգում)։ Հ․Ա-ն դիմելով «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին՝ խնդրել էր ստանձնել իր՝ որպես տուժողի շահերի պաշտպանությունը, ինչի արդյունքում 2022 թ․-ի հոկտեմբերի 5-ից «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանը ներգրավվել էր սույն գործով՝ որպես տուժող Հ․Ա․-ի լիազոր ներկայացուցիչ։ 

Հ․Ա-ն կազմակերպությանը հայտնել էր, որ 2020թ-ին, երբ գտնվել է Արցախի Հանրապետությունում ՊԲ x զորամասում, ծառայության ընթացքում՝ իր սեռական կողմնորոշման պատճառով, պարբերաբար ծեծի է ենթարկվել սպայական կազմի կողմից։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո՝ հարուցվել է քրեական գործ, որը Արցախի Հանրապետությունից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն։

Սույն թվականի սեպտեմբերին սույն գործով քննիչը որոշում է կայացրել 4 մեղադրյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտապան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը բողոքարկել է դատարան՝ պահանջելով վերացնել Գ․ Լ․-ի, Մ․ Ն․-ի, Գ․ Բ․-ի և Ռ․ Գ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարության պետ Վ․ Ավետիսյանի 02․10․2023թ․ որոշումները։ Մենք շարունակելու ենք տուժողի շահերի պաշտպանությունը՝ մինչ արդարության վերականգնումը, և դատապարտում ենք ցանկացած տիպի բռնությունը՝ հատկապես, եթե դա պայմանավորված է անձի սեռական կողմնորաշմամբ, գենդերային ինքնությամբ կամ այլ անձնային հատկանիշներով։

Հեկտեմբեր 25, 2023, Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին