
Վեբ կայքի պատրաստման նպատակով ծառայությունների մատուցման մրցույթ

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Կարողությունների զարգացման և բովանդակության ստեղծման միջոցով Տրանս մեդիա ազդեցության խթանում» ծրագիրը, որի շրջանակում հայտարարում է ծառայությունների մատուցման մրցույթ կազմակերպության վեբ-կայքի պատրաստման համար։ Մրցույթին կարող են դիմել անհատները և իրավաբանական անձինք։ Նախատեսվող կայքի նպատակն է համակարգված և մատչելի տեղեկատվություն տրամադրել կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Կայքի մասին պատկերացում կազմելու համար դիմողները պետք է դիտարկեն հետևյալ, բայց ոչ պարտադիր մոդելային օրինակը՝ http://rightsidengo.com/, կատարեն վերլուծություն և հանդես գան առաջարկներով։
Հայտերը պետք է ներառեն․
1․ Առաջարկվող կայքի նկարագիրը։ Ակնկալվում է, որ կայքը պետք է
- հասանելի լինի բոլոր բրաուզերներով,
- ունենա ադմինիստրատիվ կառավարման համակարգ WordPress-ի միջոցով,
- պատրաստված լինի հայերեն և անգլերեն լեզուներով,
- հասանելի լինի համակարգչով, պլանշետով, բջջային հեռախոսով (device friendly),
- լինի պարզ, հեշտ օգտագործման տեսանկյունից (user friendly),
- ունենա հնարավորություն ներբեռնելու նկարներ, տեսանյութեր, ինչպես նաև տարբեր ֆորմատ ունեցող փաստաթղթեր (doc, docx, exl, pdf, ppt և այլն),
- բավարարի SEO ստանդարտներին,
- ունենա յուրահատուկ UI/UX դիզայն, որը կհամապատասխանի կազմակերպության բրենդբուքին։
2․ Գնառաջարկը
3․ Մասնակից կազմակերպության/անհատի պորտֆոլիոն, որը պետք է ներառի առնվազն 3 ավարտված նախագծերի հղումներ: Կազմակերպությունը/անհատը պետք է տրամադրի կայքի 6 ամիս երաշխիքային սպասարկում։
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Իրավունքի Կողմ ՀԿ-ն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Կազմակերպությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ: Վերոնշյալ պահանջներին համապատասխանող մասնակիցները կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail էլ․ հասցեին մինչև ս.թ. Մայիսի 31-ը՝ նամակի վերնագրում նշելով «Կայքի պատրաստման մրցույթ»: