Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան

Կենսագրություն

Լիլիթ Մարտիրոսյանը տրանսգենդեր ակտիվիստ և իրավապաշտպան է, ով ունի հավասարության, խտրականության դեմ պայքարի և սոցիալական արդարության ջատագովության մեծ փորձ: Նա գործունեություն է ծավալում Հայաստանում և հանդիսանում է  սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հարցերի ճանաչված փորձագետ, ով առանցքային դեր է խաղացել տրանսգենդեր անձանց և ԼԳԲԻՔ համայնքների իրավունքների առաջխաղացման գործում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում:

Լիլիթն առաջին տրանսգենդեր անձն է, ով ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովում` տեսանելի դարձնելով տրանսգենդեր համայնքի առջև ծառացած մարտահրավերները: Նրա իրականացրած շահերի պաշտպանությունը կարևոր դեր է ունեցել Հայաստանում անվանափոխության գործընթացի բարեփոխման համար՝ հեշտացնելով տրանսգենդեր անձանց համար իրենց իրավական ինքնությունը գենդերային ինքնության հետ համապատասխանեցնելը:

Որպես «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ՝ Լիլիթը ղեկավարում է նախաձեռնություններ՝ ուղղված համակարգային խտրականությանը, ատելության խոսքին, ատելության հիմքով հանցագործություններին և Հայաստանում մարգինալացված խմբերի առջև ծառացած եզակի մարտահրավերներին: Նրա ղեկավարությունը էական նշանակություն ունի կազմակերպության առաքելության համար՝ ապահովելու տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց ներառումն ու պաշտպանությունը քաղաքական, հասարակական և իրավական շրջանակներում:

Լիլիթի պարտականությունները ներառում են շահերի պաշտպանության նածաձեռնությունները, արդյունավետ ծրագրերի նախագծումը, ռազմավարական գործընկերությունների վարումը և իրավապաշտպան նախաձեռնություններին աջակցելու համար ֆինանսավորման ապահովումը: Նա նաև ներկայացնում է Հայաստանի ԼԳԲՏԻՔ համայնքը միջազգային ֆորումներում և ՄԱԿ-ի լսումներում՝ պաշտպանելով իրավական և հասարակական բարեփոխումները: Նրա փոխհատվող ֆեմինիստական մոտեցումն ընդգծում է այն ուղիները, որոնցով գենդերը, սեքսուալությունը և այլ գործոնները հատվում են՝ առաջացնելով խտրականությունն ու անհավասարությունը:

Որպես ՍԿԳԻ փորձագետ՝ Լիլիթը նպաստել է քաղաքականության ամփոփագրերի մշակմանը և իրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվությանը՝ մարգինալացված համայնքների պաշտպանությունը բարելավելու համար: Նա ակտիվորեն համագործակցում է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության հետ՝ հանուն ներառական և արդար հասարակություն կառուցման:

Լիլիթը նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ու ցանցերի անդամ է, այդ թվում՝ Սեքս աշխատողների պաշտպանության ցանցի (SWAN) ղեկավար կոմիտեն և Կանանց գլոբալ հիմնադրամի հակակոռուպցիոն խորհրդատվական կոմիտեն: Նա նաև աշխատել է Կարմիր Հովանոց հիմնադրամի ծրագրային խորհրդատվական կոմիտեում՝ գնահատելով սեքս աշխատողների իրավունքներին աջակցող համաշխարհային ֆինանսավորման դիմումները:

Լիլիթն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Մարդու Իրավունքների Կակաչ մրցանակը 2020 թվականին, որոնք արժևորել են  նրա նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Էլ հասցե։ lilitt.martirosyan@gmail.com

9 տարի Տրանս ԼԳԲԻՔ համայնքի կողքին