

Կենսագրություն
Ա․Է.-ն միացել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին 2023 թվականի մարտին, սկզբում որպես գրավոր բովանդակության մասնագետ, իսկ ավելի ուշ անցել է ծրագրային բաժին, որտեղ այժմ ղեկավարում է կազմակերպության ֆոնդահայթայթման նախաձեռնությունները: Նա սթորիթելլեր է, ֆոնդահայթայթման մասնագետ և հետազոտող, ով մասնագիտացած է արվեստի, մշակույթի և գենդերային ուսումնասիրությունների մեջ:
Ունենալով Արվեստի պատմության և տեսության մագիստրոսի կոչում Երևանի Պետական Համալսարանից, Ա.Է.-ն ունի հայաստանյան և միջազգային կրթական, մշակութային և մարդու իրավունքներին ուղղված կազմակերպությունների հետ աշխատելու ավելի քան յոթ տարվա փորձ: Նրա նախկին համագործակցությունները ներառում են Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Վերածնունդ հիմնադրամը և 4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը:
«Իրավունքի կողմ» ՀԿ-ում Ա․Է․-ն ապահովում է ծրագրերի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, կառուցում է հարաբերություններ դոնորների հետ և իրականացնում ազդեցիկ մեդիա արշավներ:
Ա․է․-ն 2024 թվականին նոմինացվել է Եվրոպական Մամուլի մրցանակին:
էլ հասցե։ programs.rightsidengo@gmail.com