Սոցիալական
Սոցիալական

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն, լինելով տրանս և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն, գիտակցում է այն դժվարությունները, որոնց բախվում են համայնքի անդամները՝ պայմանավորված Հայաստանում տիրող խարանի և խտրականության հետ: Բազմաթիվ տրանս ԼԳԲԻՔ անձինք և սեքս աշխատողներ մերժված են իրենց ընտանիքների կողմից, դուրս են մնում կրթական հաստատաություններից բուլինգի ու բռնության պատճառով, և հետագայում բախվում են սոցիալական ծանր խնդիրների՝ աշխատանքի ու ապրուստի միջոցների բացակայության պայմաններում: Ուստի կազմակերպության ռազմավարական ուղություններից մեկն է տրամադրել կարիքահեն օգնություն, որի կարևոր բաղադրիչներից մեկը սոցիալական օգնության տրամադրումն է: «Իրավունքի կողմ» ՀԿ-ն մեկնարկել է սոցիալական օգնության տրամադրումը կորնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ տրանս ԼԳԲԻՔ անձինք և սեքս աշխատողներ դուրս էին մնացել պետական օժանդակության ծրագրերից: Վերջին տարիներին սոցիալական օնության շրջանակներում ներառվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում վերաբնակեցված անձիք, ներգաղթյալներ և ապաստան հայցողներ, ովքեր տուժել են ռուս-ուկրաինական պատերազմից, Ռուսաստանում, Վրաստանում հակա-տրանս և հակա-ԼԳԲՏԻՔ օրենքների ընդունումից: 


«Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրամադրում է սոցիալական օգնության հետևյալ տարբերակները՝ 

  • Ֆինանսական օգնություն բնակարանի վարձակալության, կոմունալ վճարումների, հորմոնալ դեղորայք ձեռք բերելու նպատակով: 
  • Առաջին անհրաժեշտության սննդի և հիգենայի պարագաների փաթեթներ: 

Սոցիալական օժանդակությունը կազմակերպությունը տրամադրում է փուլային եղանակով՝ ըստ համապատասխան ծրագրերի առկայության և այդ մասին ծանուցում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակներով: 
 

 
Կիսվել