Կանխարգելիչ միջոցների տրամադրում համայնքին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ռազմավարական ուղղություններից մեկը առողջապահական ծառայությունների հասանելիության խթանումն է։ Այդ շրջանակում մենք կարևորում ենք կանխարգելիչ միջոցների տրամադրումը, որպեսզի տրանսգենդեր, սեքս աշխատող և ԼԳԲԻՔ համայնքների անդամները հնարավորություն ունենան պաշտպանել իրենց առողջությունն ու անվտանգությունը։

Սիրելի տրանս և սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչներ, այժմ կարող եք մեր կազմակերպությունից ստանալ կանխարգելիչ միջոցներ (պահպանակ, լուբրիգել)։

Ստանալու համար կարող եք կապ հաստատել մեր կազմակերպության ԼԳԲՏԻՔ համայնքի պատասխանատու Էգիի հետ․
community.rightsidengo@gmail.com
 +374 11 88 07 70

«Իրավունքի կողմ»-ը շարունակում է ձեր կողքին լինել՝ ապահովելու ձեր առողջության պաշտպանությունը և արժանապատիվ կյանքը։ 

26-08-2025
Կիսվել