
Անձնական պտմությունների միջոցով հավասարության խթանում Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի համար
Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ գործողությունները․
• Կազմակերպվել է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ կրթական դասընթաց, որի ընթացքում Տրանս ԼԳԲԻՔ+ երիտասարդները սովորել են, թե ինչպես արտահայտել իրենց փորձառությունները արվեստի միջոցով։
• Իրականացվել է եռամսյա հանդիպումների շարք՝ մասնակիցներին տրամադրելու հմտություններ և գործիքներ՝ ստեղծելու ազդեցիկ պատմություններ՝ Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի իրականությունն ավելի լայն հասարակությանը ներկայացնելու համար։
• Մշակվել և հրատարակվել է անձնական պատմությունների ժողովածու, որի շնորհանդեսները կազմակերպվել և տարածվել են տարբեր համայնքներում։ Դրանք հնարավորություն են տվել հասարակությանը ծանոթանալ Տրանս ԼԳԲԻՔ+ երիտասարդների կյանքի պատմություններին և խթանել փոխըմբռնումը։
Տևողությունը՝
120 օր
Սկիզբ՝
2023-12-23
Ավարտ՝
2024-04-20
Կարգավիճակ՝
Ավարտված
Ծրագիրն իրականացվել է՝ նպատակ ունենալով նվազեցնել Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի հանդեպ առկա նախապաշարմունքներն ու բացասական կարծրատիպերը՝ պատմությունների միջոցով: