
Տարածաշրջանում աշխատող տրանս համայնքահեն կազմակերպությունների դիմակայունության ամրապնդում
Կազմակերպվել է դասընթաց՝ նվիրված ճգնաժամերին նախապատրաստմանն ու դիմակայունության ամրապնդմանը, որին մասնակցել են տրանս ակտիվիստներ տարածաշրջանի վեց երկրներից։
- Մշակվել և հրապարակվել է համապարփակ հետազոտական զեկույց՝ «Գենդերի ճանաչումը՝ որպես մարդու իրավունք. գենդերի իրավական ճանաչման իրավիճակը Հայաստանում և հարևան երկրներում» խորագրով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
- Տարածաշրջանային հանդիպում է անցկացվել՝ ընդգրկելով վեց երկրների տրանս ակտիվիստների՝ տրանս անձանց իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
- Տրամադրվել են փոքր դրամաշնորհներ դասընթացների մասնակիցներին՝ ազգային մակարդակով ադվոկացիոն ծրագրեր իրականացնելու համար։
- Ստեղծվել է սոցիալական տեսահոլովակ, որը լուսաբանում է տրանս անձանց խնդիրներն ու ներկայացնում անձնական պատմություններ։
- Մշակվել է քաղաքականության փաստաթուղթ՝ «Ինչպես սեռի նշման փոփոխման գործընթացները դարձնել առավել իրավահեն և անվտանգ տրանս անձանց համար» թեմայով։ Փաստաթուղթը ներկայացվել է շահագրգիռ կողմերին՝ հատուկ հանդիպումների ընթացքում։
Այս ծրագրի նպատակն էր ամրապնդել տրանս անձանց իրավունքների առաջմղման գործում ներգրավված 15 տրանս կազմակերպությունների դիմակայունությունը ճգնաժամային իրավիճակներում, ինչպես նաև զարգացնել նրանց կարողությունները՝ տարածաշրջանում գենդերի իրավական ճանաչման ոլորտում արդյունավետ ջատագովություն իրականացնելու համար։
Տևողությունը՝
396 օր
Սկիզբ՝
2024-03-01
Ավարտ՝
2025-03-31
Կարգավիճակ՝
Ավարտված
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ՝ միտված տարածաշրջանի տրանս համայնքահեն կազմակերպությունների կարողությունների և դիմակայունության զարգացմանը․