Գործունեություն

«Իրավունքի կողմ»-ը Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին տրանս ակտիվիստների կողմից՝ դրանով իսկ դառնալով Հայաստանում և տարածաշրջանում առաջին տրանսգեդներ համայնքահեն կազմակերպությունը։ Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանում սեքս աշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև կազմակերպության շահառուներն են հանդիսանում ԼԳԲԻՔ անձինք, նրանց աջակիցները և ընտանիքի անդամները։ «Իրավունքի կողմ»-ը ժողովրդավար, ֆեմինիստական կազմակերպություն է, որը ունի հինգ ռազմավարական ուղղություն։
Կազմակերպության 5 ռազմավարական ուղղություններն են՝

1․ Տրանսգենդեր, սեքս աշխատող և ԼԳԲԻՔ համայնքների շահերի պաշտպանություն և քաղաքականությունների բարեփոխման նպաստում,

2․ Տեսանելիության, համայնքների հարցերի շուրջ հանրային իրազեկվածության և զգայունության բարձրացում,

3․ Առողջապահական ծառայությունների հասանելիության խթանում,

4․ Կրթական հնարավորությունների և կարողությունների զարգացում,

5․ Կարիքահեն աջակցության տրամադրում, որը ներառում է իրավաբանական, հոգեբանական, սոցիալական, ֆինանսական օժանդակություն։

2022 թվականին «Իրավունքի կողմ»-ը հիմնել է նաև համայնքային ապահով տարածք, որտեղ յուրաքանչյուր ամիս տրանսգենդեր, սեքս աշխատող և ԼԳԲԻՔ համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն հավաքվելու, ինչպես նաև մասնակցելու սոցիալ-հոգեբանական, կրթական, տեղեկատվական միջոցառումների։

Կիսվել