Հոգեբանական
Հոգեբանական

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակներից մեկն է Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատներին, ինչպես նաև համակիրներին և ընտանիքի անդամներին, անվճար հոգեբանական ծառայությունների տրամադրումը՝ նպաստելով նրանց բարօրությանը։ Հոգեբանական ծառայությունների տրամադրումը առաջնային է կազմակերպության համար, քանի որ Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների անդամները հաճախակի բախվում են խարանի, խտրականության, ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնության, անտեսման և այլ խնդիրների, որոնք ուղակիորեն ազդում են նրանց բարօրության, հոգեկան առողջության և կյանքի որակի վրա։ 

Հոգեբանական օգնություն ստանալու նպատակով շահառուները պետք է դիմեն կազմակերպության համայնքային պատասխանատուին, ով իր հերթին այդ մասին տեղեկացնում է կազմակերպության նախագահին և հերթագրում նրանց։ Հոգեբանական աջակցությունը տրամադրվում է կազմակերպության տարածքում հատուկ առանձնացված սենյակում։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն համագործակցում է միայն այնպիսի հոգեբանների հետ, ովքեր ունեն Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքի հետ աշխատելու փորձ, գենդերզգայուն են և տիրապետում են համապատասխան տերմինաբանությանը։  

Հոգեբանի աշխատանքի սկզբունքներն են՝

  • Գաղտնիություն: Գաղտնիությունը հոգեբանական աշխատանքի կարևորագույն սկզբունքներից է, համաձայն որի հոգեբանը պարտավորվում է ոչ ոքի չհայտնել անհատական հանդիպումների ընթացքում այցելուի մասին ստացված տեղեկատվությունը: 
  • Անվերապահ ընդունում: Հոգեբանը ընդունում է այցելուին այնպիսին ինչպիսին նա կա, առանց որևէ պայմանների և քննադատության: Այս սկզբունքի պահպանումը վստահելի և ապահով հոգեթերապևտիկ հարաբերությունների ստեղծման նախապայմաններից մեկն է: 
  • Բարօրության սկզբունք: Հոգեբանի աշխատանքի գլխավոր նպատակը այցելուի բարօրությունն է: Հոգեբանը ընդունում է անձի յուրատիպությունը և յուրաքանչյուրի հետ աշխատում է՝ ելնելով բարօրության մասին տվյալ անձի պատկերացումներից:
 
Կիսվել