իրավաբանական
իրավաբանական

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակներից մեկն է շահառուներին անվճար իրավական ծառայությունների տրամադրումը, որոնք կարող են ծառայել կազմակերպության անդամների, շահառուների, նրանց ընտանիքի անդամների, համակիրների իրավական բնույթի խնդիրների լուծմանը՝ նպաստելով նրանց իրավական պաշտպանվածությանը։ Բացի ուղակիորեն իրավական ծառայություններ մատուցելուց, կազմակերպության իրավական թիմը իրականացնում է հետազոտություններ, փաստագրում և հավաքագրում է Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների նկատմամբ իրավախախտումները և ներառում դրանք տարեկան զեկույցներում, ինչպես նաև նպաստում է օրենսդրական և պրակտիկ բարեփոխումներին՝ իրավական նախաձեռնությունների, դատավարական մեխանիզմների և քաղաքականությունների մշակման միջոցով։

Իրավական օգնություն ստանալու նպատակով շահառուները պետք է ներկայացնեն դիմում կազմակերպության նախագահի անունով, նշելով խնդիրը, ակնկալած ծառայության բնույթը, իրենց տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ)։ Դիմումը բավարարելու դեպքում դիմող անձի հետ կնքվում է իրավական ծառայությունների անհատույց տրամադրման մասին պայմանագիր և «Իրավունքի կողմ» ՀԿ-ի իրավական թիմը անմիջապես ձեռնամուխ է լինում իրավական օգնության տրամադրմանը։ Անհետաձգելի դեպքերում, երբ հնարավոր չէ անձամբ ներկայացնել դիմում, շահառուները կարող են իրավական խնդրի վերաբերյալ հեռախոսով տեղեկացնել համայնքային պատասխանատուին, ով իր հերթին այդ մասին տեղեկացնում է կազմակերպության նախագահին և փաստաբաններին

«Իրավունքի կողմ» ՀԿ-ում հնարավոր է ստանալ հետևյալ իրավական ծառայությունները

  • Ներկայացուցչություն քաղաքացիական, քրեական, աշխատանքային, վարչական վեճերով։
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում, այդ թվում՝ ոստիկանությունում, նախարարություններում, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, պետական այլ մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում։
  • Խորհրդատվություն հեռախոսով և անհատական՝ գրասենյակի տարածքում։

Ծառայությունների մատուցման ողջ ընթացքում իրավական օգնության դիմած անձը պարտավոր է զերծ մնալ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կամ աշխատակիցների հասցեին վիրավորական ու զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց, սպառնալուց կամ այլ ցանկացած ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց։

Կիսվել