Invitation to Submit a Price Offer – RSUF01/08/2026
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է հյուրանոցներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկներ՝ «Թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության եռօրյա դասընթացի» կազմակերպման և սպասարկման համար։
Միջոցառման մասին
Միջոցառումը նախատեսված է 18 մասնակցի համար և կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 24–26-ը։
Պատվիրատուն ակնկալում է, որ առաջարկվող ծառայությունները կներառեն՝
- մասնակիցների կեցության կազմակերպում,
- դասընթացի դահլիճի տրամադրում,
- սննդի կազմակերպում (սուրճի ընդմիջումներ և ճաշ/ընթրիք՝ համաձայն ծրագրի),
- փոխադրման կազմակերպում,
- դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանների ապահովում։
Գնային առաջարկի ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով՝
rightsidengo@gmail.com
Նամակի թեմայի դաշտում նշելով՝
«Գնային առաջարկ – Թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության եռօրյա դասընթաց»
Գնային առաջարկը պետք է ներառի՝
- առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը,
- յուրաքանչյուր ծառայության արժեքը,
- ընդհանուր արժեքը,
- առաջարկվող պայմանները։
Ներկայացման վերջնաժամկետ
2026 թվականի օգոստոսի 20-ը, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)։
Սահմանված ժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝
- ունենա առնվազն 5 տարվա փորձ հյուրանոցային ծառայությունների, աշխատաժողովների կամ միջոցառումների կազմակերպման և սպասարկման ոլորտում,
- ունենա գործող հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն),
- ապահովի դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանները,
- ունենա նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման փորձ,
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և ապահովի ծառայությունների որակյալ իրականացումը,
- առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով,
- չդրսևորի հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։
Կոնտակտային տվյալներ
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարությամբ սահմանված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։