Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSUF01/08/2026

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է հյուրանոցներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկներ՝ «Թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության եռօրյա դասընթացի» կազմակերպման և սպասարկման համար։

Միջոցառման մասին

Միջոցառումը նախատեսված է 18 մասնակցի համար և կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 24–26-ը։

Պատվիրատուն ակնկալում է, որ առաջարկվող ծառայությունները կներառեն՝

  • մասնակիցների կեցության կազմակերպում,
  • դասընթացի դահլիճի տրամադրում,
  • սննդի կազմակերպում (սուրճի ընդմիջումներ և ճաշ/ընթրիք՝ համաձայն ծրագրի),
  • փոխադրման կազմակերպում,
  • դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանների ապահովում։

Գնային առաջարկի ներկայացման կարգը

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով՝

rightsidengo@gmail.com

Նամակի թեմայի դաշտում նշելով՝

«Գնային առաջարկ – Թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության եռօրյա դասընթաց»

Գնային առաջարկը պետք է ներառի՝

  • առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը,
  • յուրաքանչյուր ծառայության արժեքը,
  • ընդհանուր արժեքը,
  • առաջարկվող պայմանները։

Ներկայացման վերջնաժամկետ

2026 թվականի օգոստոսի 20-ը, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)։

Սահմանված ժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։

Որակավորման պահանջներ

Դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

  • ունենա առնվազն 5 տարվա փորձ հյուրանոցային ծառայությունների, աշխատաժողովների կամ միջոցառումների կազմակերպման և սպասարկման ոլորտում,
  • ունենա գործող հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն),
  • ապահովի դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանները,
  • ունենա նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման փորձ,
  • ցուցաբերի բարձր պատասխանատվություն և ապահովի ծառայությունների որակյալ իրականացումը,
  • առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով,
  • չդրսևորի հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։

Կոնտակտային տվյալներ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(+374) 11 880770

rightsidengo@gmail.com

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարությամբ սահմանված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։

28-07-2026
Կիսվել