
Առողջապահական

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի ռազմավարական նպատակներից մեկն է Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար կազմակերպությունը ունի մի շարք առաջնահերթություններ, որոնցից են կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ/ՍՃՓՎ տարածումը, բարձրացնել համայնքների ներկայացուցիչների մոտ իրազեկվածության մակարդակը սեռական, վերարտադրողական և հոգեբանական առողջության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ, բարձրացնել բժկակական ծառայություններ մատուցող մասնագետների շրջանում տրանսգենդեր անձանց հետ աշխատելու էթիկան և խթանել ճիշտ տերմինաբանության կիրառումը, կատարել մշտադիտարկում, ուսումնասիրություններ, և հարցումներ Հայաստանում տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների բարեկեցության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ։
Վերը նշված նպատակներին հասնելու նպատակով «Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
- Առանձին և խմբակային առողջապահական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ՝ թեժ գծի միջոցով և առցանց;
- Ինքնաաջակցման և աջակցման խմբակներ ստեղծում;
- Հավասարը-հավասարի մեթոդով կրթություն և խորհրդատվություն;
- Աութրիչ աշխատանք;
- Ապահով սեքսի համար նախատեսված փաթեթների տրամադրում,
- Սեռավարակների թեսթավորում;
- Տեղեկատվական և կրթական միջոցառումների կազմակերպում,
- Կրթական նյութերի հրապարակում,
- Թեմատիկ հարցումներ և հետազոտություններ;
- Թեմատիկ սոցիալական ֆիլմերի քննարկումներ:
Թեստավորումները և սեքս աշխատանքի համար նախատեսված փաթեթների տրամադրումը կազմակերպությունը իրականացնում է փուլային եղանակով՝ ըստ համապատասխան ծրագրերի առկայության և այդ մասին ծանուցում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակներով: