Կրթական
Կրթական

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն իրականացնում է դասընթացներ, վերապատրաստումներ, ուսուցողական ակադեմիաներ, ճամբարներ և կրթատեղեկատվական միջոցառումներ՝ ուղղված համայնքի զարգացմանը, մասնավորապես՝ մարդու իրավունքների, առողջապահական, առաջնորդության, հակակոռուպցիոն, սեռականության և այլ թեմաներով, ինչպես նաև տրամադրում է ոչ ֆորմալ և մասնագիտական կրթություն, մասնավորապես՝ անգլերենի, անվտանգության, գրաֆիկ դիզայնի, վարսահարդարման, մատնահարդարման, հագուստի ձևավորման, լուսանկարչական դասընթացներ և վերապատրաստումներ։ 
Կրթական ծառայություններ տրամադրելուց բացի, կազմակերպությունը նաև աշխատում է համայնքների համար կրթական հնարավորությունների հասանելությանը խթանելու ուղությամբ, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար անցկացնել տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց վերաբերյալ հանդիպումներ ու դասընթացներ՝ նպաստելու համայնքների անդամների հավասար ներգրավվածությանը կրթական գործընթացներում։

Կրթական միջոցառումների մասին տեղեկատվությունը կազմակերպությունը հրապարակում է սոցիալական մեդիա հարթակներում։ Մասնակցության համար շահառուները պետք է լրացնեն մասնակցության հայտը կամ կապ հաստատեն կազմակերպության համայնքային պատասխանատուի հետ։ 
 

Կիսվել