Կանայք բազմազան են․ գենդեր-ներառական հզորացման ճամբար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբարը», որը նպատակ ուներ տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց: Այս ճամբարը հանդիսանում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը և այս տարի անցկացվեց ակադեմիայի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել և ստանալ համապարփակ գիտելիքներ գենդերային հիմնահարցերի, տարածաշրջանում ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի, մարդու իրավունքների, ֆեմինիզմի և այլ օրակարգային թեմաների շուրջ։

06-09-2023
Կիսվել