
Դիմումների ընդունում՝ «Զորակոչիկներին աջակցություն ցուցաբերելու համար կամավորների ակադեմիային» մասնակցելու համար

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն ուրախ է տեղեկացնել, որ սկսում է դիմումների ընդունումը այն ԼԳԲՏԻՔ անձանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել նոյեմբերին կայանալիք «Զորակոչիկներին աջակցություն ցուցաբերելու համար կամավորների ակադեմիային» և հետագայում դառնալ կամավոր դեսպաններ՝ աջակցելով զորակոչային գործընթացների միջով անցնող ԳԲՏԻՔ համայնքի անդամներին։
Ակադեմիայի հիմնական նպատակներն են.
- մասնակիցներին տրամադրել տեղեկատվություն ԳԲՏԻՔ անձանց իրավունքների, զորակոչի գործընթացի և հոգեկան առողջության վերաբերյալ,
- զարգացնել մասնակիցների հմտությունները համայնքային աշխատանքներ իրականացնելու և տեղեկատվությունն արդյունավետ կերպով տարածելու համար,
- նպաստել ԳԲՏԻՔ անձանց բարօրությանը և ԿԽԱ օրակարգի ավելի լայն կիրառմանը:
Ով կարող է դիմել.
- ՀՀ մարզերից ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր պատրաստ են մասնակցել նոյեմբերին կայանալիք հնգօրյա ակադեմիային և հետո շարունակել կամավորական գործունեությունը՝ ցուցաբերելով պատրաստակամություն ակտիվորեն ներգրավվելու ծրագրի հետագա փուլերում։
Ծրագիրն առաջարկում է.
- խորացված թեմատիկ դասընթացներ փորձագետների կողմից,
- անվճար ուղեվորափոխադրում, բնակեցում և սնունդ,
- ստեղծագործ ու աջակից միջավայր՝ համատեղ աշխատանքի համար,
- ակադեմիայի ավարտից հետո կամավոր դառնալու հնարավորություն։
Ինչպես դիմել.
Խնդրում ենք լրացնել դիմումի ձևը և ուղարկել մեզ մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ։
Առավելություն կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն ակտիվ են համայնքում և պատրաստ են շարունակել աջակցությունը ավելի կառուցվածքային ու ազդեցիկ ձևով։
Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեզ՝ rightsidengo@gmail.com էլեկտրոնային հացեով: