Մարտի 31-ին Տրանս համայնքը նշվել է տեսանելիության և հզորացման օրը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից ստեղծված ԼԳԲՏԻՔ+ ապահով տարածքը շարունակում է գործել ոչ միայն որպես անվտանգ տարածք, այլև՝ համայնքի համար կարևոր ձեռքբերումների և հաղթանակները նշելու վայր։ Այստեղ պարբերաբար նշվում են ԼԳԲՏԻՔ+ հիշարժան օրերը՝ հնարավորություն տալով համայնքի անդամներին վերամիավորվելու, կիսվելու, ինքնարտահայտվելու և պայքարը տեսանելի դարձնելու։

2025 թվականի մարտի 31-ին կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Տրանսգենդեր անձանց տեսանելիության միջազգային օրվան։ Տասնյակ տրանս և ոչ բինար, ԼԳԲԻՔ համայնքի անդամներ, ինչպես նաև աջակիցներ, հավաքվեցին ապահով տարածքում՝ նշելու տրանս լինելու արժանապատիվ իրավունքը, բարձրաձայնելու առկա դժվարությունների, բռնության և իրավական խնդիրների և բացերի մասին, ինչպես նաև՝ միասնաբար պայքարելու ատելության և խտրականության դեմ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում տրանս անձանց նկատմամբ տարածված կարծրատիպերը, խոչընդոտները, առողջապահական, կրթական և իրավական ոլորտներում բացերն ու խնդիրները։

Տեսանելիության այս օրը դարձավ ոչ միայն տոնական իրադարձություն, այլև հիշեցում այն մասին, որ յուրաքանչյուր տրանս անձ ունի ապրելու, երազելու, սիրելու և ապահով ապագա կառուցելու իրավունք։

03-04-2025
Կիսվել