Դիմումների ընդունում – «Հզորանալ և ազդել» ինֆլուենսերների հանդիպում

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ուրախ է հայտարարել, որ սկսում է դիմումների ընդունում ԼԳԲՏԻՔ+ համայնքի այն անդամների համար, ովքեր ակտիվ են սոցիալական մեդիայում և ունեն ազդեցություն իրենց լսարանի վրա։ Հանդիպման նպատակն է․


• ներկայացնել, թե ինչու է ինտերսեկցիոնալ մոտեցումը կարևոր սոցիալական փոփոխության համար,

• աջակցել մասնակիցներին ավելի լավ հասկանալու ԼԳԲՏԻՔ+ շարժումների պատմությունն ու դրա ընթացիկ մարտահրավերները,

• զարգացնել մասնակիցների պատմելու և իրական փորձառությունները մեդիայի միջոցով ներկայացնելու հմտությունները՝ ատելության խոսքը և ապատեղեկատվությունը կանխելու նպատակով։

Հանդիպումը կանցկացվի օգոստոսի 29-ին, ապահով, ստեղծագործ և ներշնչող միջավայրում։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու փորձագետների հետ և միաժամանակ իրար հետ համագործակցելով՝ ստեղծելու ազդեցիկ մեդիա բովանդակություն։

Ով կարող է դիմել

  • Տրանս և ԼԳԲԻՔ համայնքների ներկայացուցիչներ,
  • Սոցիալական մեդիայում ակտիվ սկսնակ ինֆլուենսերներ (անկախ հետևորդների թվից),
  • Անձինք, ովքեր պատրաստ են մասնակցել ամբողջ հանդիպմանը և տեղում ստեղծել իրական պատմությունների վրա հիմնված բովանդակություն։

Ինչ ենք առաջարկում

  • Խորացված թեմատիկ դասընթաց փորձագետների կողմից
  • Անվճար փոխադրում, բնակեցում և սնունդ
  • Ստեղծագործ և ջերմ միջավայր՝ համատեղ աշխատելու համար
  • Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի միանվագ 38,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները)՝ իրենց ստեղծագործ աշխատանքի դիմաց:

Ինչպես դիմել
Խնդրում ենք լրացնել դիմումի ձևը և ուղարկել մեզ մինչև օգոստոսի 27-ը ներառյալ։

Առավելություն կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն իսկ իրենց հարթակներում անդրադառնում են  ԼԳԲՏԻՔ+ թեմաներին և ցանկանում են ավելի կառուցվածքային/ազդեցիկ կերպով շարունակել այդ գործը։

Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեզ՝ rightsidengo@gmail.com :

 

20-08-2025
Կիսվել