Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր – RSUAF22/04/2026
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է ծառայություն մատուցողներին ներկայացնել գնային առաջարկներ՝ «ԼԳԲՏԻՔ համայնքի համար տարածաշրջանային շարժման կառուցման հանդիպման» կազմակերպման և սպասարկման համար։
Միջոցառումը նախատեսված է 15 մասնակցի համար (2 օր / 1 գիշեր, 2026 թ․ մայիսի 20–21) և ներառում է կեցության, դահլիճի, սննդի և փոխադրման կազմակերպում։
Ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝
rightsidengo@gmail.com հասցեին՝
վերնագրի դաշտում նշելով․
«Գնային առաջարկ – Տարածաշրջանային շարժման կառուցման հանդիպում 2026»
Ներկայացման վերջնաժամկետ․ 2026 թ. մայիսի 15, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)
Ժամկետանց ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմողը պետք է․
- ունենա առնվազն 5 տարվա փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում (տեղական կամ տարածաշրջանային մակարդակով)
- ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ ձևաչափով գրանցված կազմակերպություն)
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և կարողություն՝ ապահովելու բազմաբնույթ լոգիստիկ ծառայությունների որակյալ իրականացում
- առաջնորդվի հավասարության և մարդու իրավունքների սկզբունքներով
- չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ
Կոնտակտային տվյալներ
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com