«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է հետազոտող փորձագետի՝ զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում ԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու համար

Կազմակերպություն. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Աշխատանքի ձևաչափ. համագործակցություն ծրագրի թիմի և ԳԲՏԻՔ անձանց հետ
Տևողություն. 2026 թ․ հունվարի 15 - 2026 թ․ մարտի 15
Դիմումների ընդունման վերջնաժամկետ.  2026 թ. հունվարի 10, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)

Ծրագրի նկարագրություն

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն նախատեսում է իրականացնել համապարփակ հետազոտություն՝ ուղղված զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում ԳԲՏԻՔ անձանց նկատմամբ իրավունքների խախտումների, խտրականության և բռնության բացահայտմանը։ Հետազոտությունը նպատակ ունի փաստագրել համակարգային և պետական մակարդակում առկա խոչընդոտները ԳԲՏԻՔ անձանց անվտանգության, արժանապատվության և իրավունքների իրացման գործընթացում։
 

Հետազոտության արդյունքները նախատեսվում է ներկայացնել զեկույցի տեսքով, որը կծառայի որպես շահերի պաշտպանության և քաղաքականությունների բարեփոխման գործիք, ինչպես նաև կնպաստի ԳԲՏԻՔ անձանց ներառմանը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում։

 

Այս փուլում մենք ակնկալում ենք, որ փորձագետը կկենտրոնանա հետազոտության առաջին փուլի աշխատանքների վրա:

Նպատակ և աշխատանքների շրջանակ. առաջին փուլ

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.

  • Մշակել հետազոտության ընդհանուր մեթոդաբանությունը 

  • Պատրաստել հարցաթերթիկներ, հարցազրույցների ուղեցույցներ և տվյալների հավաքագրման այլ գործիքներ

  • Նախապատրաստել տվյալների հավաքագրման մեխանիզմները, ներառյալ.

    • կամավորների միջոցով իրավունքների խախտումների փաստագրման մոտեցումները

    • մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ուղղված հարցաթերթիկները

    • անվտանգ և անանուն առցանց հաղորդման համակարգի տրամաբանությունը

  • Սկսել տվյալների հավաքագրումը առաջին փուլի շրջանակում

  • Ապահովել էթիկական մոտեցում, տվյալների գաղտնիություն, և մասնակիցների անվտանգություն

  • Սերտորեն համագործակցել ծրագրի թիմի հետ 

Արդյունքներ

  • Հետազոտության մեթոդաբանություն

  • Հարցաթերթիկների և հետազոտական գործիքների ամբողջական փաթեթ

  • Տվյալների հավաքագրման պլան

  • Առաջին փուլում հավաքագրված նախնական տվյալների ամփոփում

  • Առաջին փուլի իրականացման վերաբերյալ կարճ հաշվետվություն

Պահանջվող որակավորումներ

  • Փորձ մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ԼԳԲՏԻՔ իրավունքների ոլորտում

  • Որակական և քանակական հետազոտությունների իրականացման փորձ

  • Զինվորական հաստատությունների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

  • Զգայուն թեմաների շուրջ էթիկական աշխատանքի կարողություն

  • Վերլուծական և գրավոր հմտություններ

  • Հայերենի գերազանց իմացություն 

  • Ժամկետների պահպանման և թիմային աշխատանքի հմտություն

Ինչպես դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել

  • Ինքնակենսագրություն

  • Գնային առաջարկ 

  • Կարճ տեխնիկական առաջարկ՝ մեթոդաբանական մոտեցման և գործիքների մշակման նկարագրությամբ

  • Նախորդ համանման աշխատանքի օրինակ կամ հղում

Դիմումներն ուղարկել էլեկտրոնային փոստով՝ rightsidengo@gmail.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Փորձագետ – ԳԲՏԻՔ անձանց վերաբերյալ հետազոտություն»

Վճարման պայմաններ

Վճարումը կկատարվի փուլային՝ համաձայն պայմանագրի․

  • 50%՝ մեթոդաբանության և կառուցվածքի հաստատումից հետո,

  • 50%՝ առաջին փուլի արդյունքների ընդունումից հետո:

24-12-2025
Կիսվել