
Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է SWAN կառավարման խորհրդի նախագահ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանական ցանցի (SWAN) կառավարման խորհրդի նախագահ։ SWAN-ը սեքս աշխատողների կողմից ղեկավարվող տարածաշրջանային ցանց է, որը գործում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Ցանցը պաշտպանում է կին, տղամարդ և տրանսգենդեր սեքս աշխատողների հիմնարար իրավունքները՝ ընդունելով նրանց ինքնորոշման, առողջության և որոշումների կայացման իրավունքը։ Կառավարման խորհուրդը, որը բաղկացած է տարբեր տարածաշրջաններից և երկրներից սեքս աշխատող ներկայացուցիչներից, պատասխանատու է ռազմավարական պլանավորման և ցանցի աշխատանքների ուղորդման համար։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հանդիսանում է Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանական ցանցի անդամը է և սեքս աշխատողների հիմնական ձայնը Հայաստանում՝ իրականացնելով շահերի պաշտպանություն և տրամադրելով կարիքահեն ծառայություններ, այդ թվում իրավական, սոցիալական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է և կուժեղացնի սեքս աշխատողների իրավունքների և բարօրության պաշտպանության ջանքերը ողջ տարածաշրջանում