Նիկիտա, մենք քեզ երբեք չենք մոռանա, լույսերի և խաղաղության մեջ մնաս

Մենք կորցրեցինք ևս մեկ տրանս ակտիվիստ։

Օրեր առաջ իր բնակարանում մահացել է  Նիկիտա Ենգիբարյանը։
Նիկիտան տրանս ակտիվիստ էր ով տարիներ շարունակ բարձրաձայնում էր մեր համայնքի խնդիրները՝ խոսելով համակարգային անարդարության, մերժման ու խտրականության մասին։ 

Նրա  մարմինը միայն երեկ երեկոյան է հայտնաբերվել իր բնակարանում՝ մեր համայնքի անդամներից մեկի կողմից։

Սա ծանր, դաժան ու անընդունելի կորուստ է տրանս համայնքի համար։

Տրանս համայնքը խոր ցավով է վերապրում այս կորուստը։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ի թիմը կապի մեջ է Նիկիտայի ընտանիքի անդամների հետ և կանգնած է նրանց կողքին այս դժվարին պահին։

Նշենք, որ այս պահի դրությամբ Նիկիտայի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։
Չնայած ներկայում քննարկվում է ինքնասպանության վարկածը, իրավապահ մարմինների քննությունը շարունակվում է՝ այդ թվում՝ պարզելու՝ արդյոք սա եղել է ինքնասպանություն, թե ինքնասպանության հասցնելու դեպք։
Ոստիկանության և դատաբժշկական նախնական տվյալների համաձայն՝ Նիկիտայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մեր իրավաբանական թիմը կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, և մենք կհաղորդենք հավելյալ մանրամասներ՝ ըստ քննության ընթացքի։

Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկություն կտրամադրենք ծնողների համաձայնությամբ։

Լույսերի և խաղաղության մեջ մնաս, Նիկիտա։
Քեզ չենք մոռանա։

14-07-2025
Կիսվել