
Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ դասընթացի ընդունելություն

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Իրազեկվածության միջոցով կարծրատիպերի դեմ պայքար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել տրանսգենդեր անձանց սոցիալական ներգրավվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ պայքարելով գենդերային նորմերի և կարծրատիպերի դեմ։
Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ» դասընթացի ընդունելություն։ 5 օր տևողությամբ արտագնա դասընթացի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
- ձեռք բերել գիտելիքներ հաղորդակցության, թվային ակտիվիզմի, մեդիագրագիտության, կիբերանվտանգության, մոբայլ ակտիվիզմի, տվյալների հետ աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ,
- ստանալ անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետների կողմից՝ նվազեցնելու տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություն հրահրող կոչերը և ատելության խոսքը սոցիալական մեդիայում,
- փոխանակվել փորձով և գաղափարներով համայնքի մյուս ներկայացուցիչների հետ,
- միասին կազմակերպել կառուցողական հանրային արշավներ՝ համացանցի միջոցով տրանս անձանց դրական իմիջի խթանման համար:
Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, գործնական աշխատանքների և խորհրդատվության միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 16 երիտասարդ ՏՐԱՆՍ ակտիվիստների անձնային աճը և խթանել նրանց սոցիալական ներգրավվածությունը գրագետ կերպով:
Դասընթացին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան տրանս ակտիվիստներ, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել սոցիալական մեդիա արշավներ, հավասարը հավասարին կրթություն, ներգրավվել ՀԿ աշխատանքներում և հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության համար ադվոկացիոն նախաձեռնություններով։
Դիմելու վերջնաժամկետը՝ դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ հուլիսի 30-ը ներառյալ։
Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին:
Ժամկետները՝ ս.թ. օգոստոսի 1-5-ը:
Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ:
Դասընթացի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։
Դասընթացի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։
Հարգանքներով՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։
Կապ մեզ հետ՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 10 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com
Աշխատանքային ժամեր՝ 12:30-18:00
Կայք՝ http://rightsidengo.com/
Հուլիս 14, 2022 Հայաստան, Երևան