
Իրականավցել է Կանայք* բազմազան են. Գենդեր-ներառական հզորացման ճամբարը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2023 թ․-ի դեկտեմբերին իրականացրել է «Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբարը», որի առաջին մասը տեղի էր ունեցել 2023թ․-ի օգոստոս ամսին։ Ճամբարը հանդիսանում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը՝ նպատակ ունենալով տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց կարողությունները: Մասնակիցները հնարավորություն ունեցան խորությամբ ուսումնասիրել և ստանալ համապարփակ գիտելիքներ գենդերային հիմնահարցերի, տարածաշրջանում ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի, մարդու իրավունքների, ֆեմինիզմի և այլ օրակարգային թեմաների շուրջ։
«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ին մասնակցում էին 20 ԼԳԲՏԻՔ, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ֆեմինիստական շարժման անդամներ, համակիրներ և այլ հետաքրքրված անձինք։ Տեղի ունեցան հանդիպումներ սեքս աշխատողների համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկումներ ակտիվիզմի նորարարական պրակտիկաների և արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացման վերաբերյալ։
Ճամբարի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որոնց միջոցով մասնակիցները վերլուծեցին Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ շարժման իրավիճակը և թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դրա հզարացման համար։ Քննարկումներ ծավալվեցին Տրանս և ԼԳԲԻՔ անձանց շարունակական խտրականության և բռնության դեպքերի կանխարգելման, տուժածներին աջակցման արդյունավետ և արագ արձագանքման մեխանիզմների մշակման վերաբերյալ։ Բացի այդ, մասնակիցները ներգրավվեցին պանելային քննարկումների հետևյալ թեմաներով՝
- Ֆեմինիզմ և տրանսֆեմինիզմ
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ․ կանխարգելում և բուժում
- Խաղաղաշինություն
- Հորմոնաթերապիա
- Առաջնորդություն
- Շահերի պաշտպանություն,
- Գենդերայինն ինքնություն և սեռական կողմնորաշվածություն
«Կանայք* բազմազան են. գենդեր-ներառական հզորացման ճամբար»-ի ավարտին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար՝ նշելով կրթության և ինքնակրթության մեծ կարևորությունը ազատ, ժողովրդավար պետության և ներառական հասարակության կառուցման գործում։