
Կանանց հզորացման հանդիպում

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն Կանադական հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրեց կանանց հզորացման հանդիպում, որի նպատակն էր խթանել ԼԳԲՏԻՔ+ անձանց, նրանց համախոհների և աջակիցների կարողությունների զարգացումը մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և սոցիալական արդարության ոլորտներում:
Մեր առանցքային նպատակն էր ստեղծել հարթակ՝ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և նոր ռազմավարությունների մշակման համար՝ խթանելով համայնքային համախմբվածությունն ու ներառականությունը։
Հանդիպման ընթացքում իրականացրեցինք տրանս շարժման հզորացման, ֆեմինիզմի և տրանսֆեմինիզմի, մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի օրենսդրական բացերի, տարածաշրջանային կոնֆլիկտների ազդեցության և հակագենդերային շարժումների վերաբերյալ քննարկումներ։ Մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձը, վերլուծեցին առկա մարտահրավերները և մշակեցին նոր մոտեցումներ՝ համայնքի շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Կիրառեցինք կրթական և մասնակցային մեթոդներ, որոնք նպաստեցին քննադատական մտածողության զարգացմանը, փորձի փոխանակմանը և նոր ռազմավարությունների մշակմանը: Մասնակիցները իրականացրեցին իրավիճակի գնահատում, վերլուծեցին համայնքի առջև ծառացած խնդիրները և առաջարկեցին լուծումներ՝ ապագա համատեղ նախաձեռնությունների համար։
Հանդիպումը կարևոր նախաձեռնություն էր, որը ոչ միայն նպաստեց մասնակիցների կարողությունների զարգացմանը, այլև ամրապնդեց ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներսում համերաշխության և աջակցության մթնոլորտը:
Իրավունքի կողմ ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ աջակցելով ԼԳԲՏԻՔ+ անձանց, խթանելով մարդու իրավունքների պաշտպանությունը և նպաստելով Հայաստանում ավելի ներառական հասարակության ձևավորմանը։