Լիլիթ Մարտիրոսյանն առաջարկել է Դունյա Միյատովիչին այցելել Հայաստան

Ամեն տարի ILGA Europe  (European region of the International Lesbian, Gay, Bisexual, Trans and Intersex Association)-ը  կազմակերպում է տարեկան համաժողով, որին մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 500 հասարակական և պետական կառույցներ, նախաձեռնություններ և իրավապաշտպաններ։

Համաժողովը նախատեսված է ընթացիկ տարվա կատարված գործունեությունը ամփոփելու և գալիք տարվա գործողությունները պլանավորելու համար։

Այս տարի այն կազմակերպվել է  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Հոկտեմբերի 23-26-ը, որին մասնակցում է նաև «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, որտեղ նա վարել է քննարկում իրավապաշտպանների ապահովության և անվտանգության վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել որոշումներ կայացնող և քաղաքականություն ձևավորող անձանց հետ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Նրա հետ քննարկել է Հայաստանում տրանսգենդեր և ԼԳԲ համայնքի հիմնախնդիրներն ու ներկայիս իրավիճակը, վերջինս ցանկություն է հայտնել մոտ ապագայում այցելել Հայաստան, այստեղ ծանոթանալ «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի գործունեությանը և տրանսգենդեր համայնքի հետ։

Հոկտեմբերի 25, 2019 Հայաստան, Երևան

 

25-10-2019
Կիսվել